ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է Հարավային Կառոլինա նահանգի փրայմերիզում
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջողության է հասել Հարավային Կառոլինա նահանգում դեմոկրատների միջև պայքարի ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, բոլոր քվեաթերթիկների հաշվելուց հետո պարզվել է, որ նախկին պետքարտուղարը ստացել է ձայների 73.5 տոկոսը:
Նրա մրցակից, սենատոր Բեռնի Սանդերս ստացել է ձայների 26 տոկոսը:
Հարավային Կառոլինայում կայացած ընտրություններում Քլինթոնը ձեռք է բերել 39 պատվիրակների աջակցություն, որոնք նրա օգտին քվեարկելու են հուլիսին կայանալիք համակուսակցական համագումարի ընթացքում, երբ որոշվելու է Դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուն:
Սանդերսն իր հաշվին գրանցել է ընդամենը 14 ձայն:
Ընդհանուր առմամբ՝ համագումարին հաղթանակի համար անհրաժեշտ է հավաքել 2383 պատվիրակների ձայներ:
Նախնական տվյալներով՝ այս հաղթանակից հետո Քլինթոնը ունի 544 ձայն, իսկ Սանդերսը՝ ընդամենը 85:



