35-ամյա հնդիկը սպանել է ընտանիքի 14 անդամներին եւ ինքնասպան եղել
INTERNATIONAL NEWSNews.am-ը գրում է.
Հնդկաստանի Տհանա քաղաքում տղամարդը սպանել է իր ընտանիքի 14 անդամներին եւ ինքնասպան եղել: Զոհերի թվում են նրա կինը, ծնողները, երեք քույրերն ու ութ երեխա: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Indian Express-ը:
Ոստիկանների խոսքով, փետրվարի 27-ին տղամարդու տանը տոն է եղել, եւ նրա հարազատների մի մասը մնացել է գիշերելու: Կասկածյալը փակել է տան բոլոր դռները, այնուհետեւ մորթել քնած մարդկանց ու ինքնասպան եղել:
Քույրերից մեկը ողջ է մնացել: Կոկորդից վիրավորում ստացած կինը սկսել է օգնություն կանչել: Նրա ձայնը լսել են հարեւանությամբ ապրող ազգականները, ովքեր պատուհանից տուն են մտել, այնուհետեւ ոստիկանություն կանչել:
Հանցագործության շարժառիթները հայտնի չեն: Հանցագործը՝ 35-ամյա Հանսիլ Վարեկարը, հաշվապահ էր աշխատում մասնավոր ընկերությունում:



