Թուրքիան պետք է դադարեցնի ԴԱԻՇ-ին աջակցելը. քրդամետ կուսակցություն
INTERNATIONAL NEWSՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեցնեն աջակցությունը ԴԱԻՇ-ին ու «Ջաբհաթ ալ-Նուսրային», ինչպես նաև միանան Սիրիայի տարածքում գործող հրադադարին։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայում (Թուրքիայի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) ներկայացուցիչ Հալեդ Իսան:
«Թուրքիան պետք է դառնա հրադադարի մասին համաձայնագրի մի մասը։ Մենք ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական երկրներից պահանջելու ենք, որ դադարեցնի Թուրքիայի կողմից Սիրիայի սահմանի խախտումը, հարգվի սիրիական ինքնիշխանությունը և աջակցություն չցուցաբերվի ԴԱԻՇ-ին ու «Ջաբհաթ ալ-Նուսրային»,- ասել է նա։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



