ՌԴ-ում աշխատավարձերը շարունակում են նվազել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի աշխատանքի հարցերով նախարար Մաքսիմ Տոպիլինի կանխատեսմամբ՝ այս տարի իրական աշխատավարձերը այդ երկրում կշարունակեն նվազել:
«Մեդուզան» հայտնում է, որ կանխատեսումն արված է երեքից չորս տոկոս նվազման կտրվածքով: Դա այն դեպքում, եթե «ինֆլյացիայի ճայթում» տեղի չունենա: Մյուս կողմից նշվել է, որ չի սպասվում 2015-ի «դրամատիկ, տհաճ նվազումների» պես նվազում:
Ռուսաստանում իրական աշխատավարձերի անկում սկսել էր գրանցվել 2014-ի վերջին՝ հինգ տարվա մեջ առաջին անգամ: 2015-ին գրանցվել էր ինը տոկոսի անկում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



