Հրադադարի խափանման դեպքում Սիրիայի համար կա այլընտրանքային պլան. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը Էր-Ռիադի կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում հակամարտող կողմերի միջև հրադադարի խափանման դեպքում Սիրիայի համար գոյություն ունի այլընտրանքային պլան, հայտնում է TASS-ը:
«Եթե Դամասկոսը և նրա դաշնակիցները չունենան լուրջ վերաբերմունք (կրակի դադարեցման ռեժիմին), ապա Սիրիայի համար կա այլընտրանքային պլան` առանց Ասադի»,- ասել է ալ Ջուբեյրը: Ըստ նրա` Ասադը ընտրություն ունի հեռանալու խաղաղ միջոցներով, կամ նրա հեռացումը կկատարվի ռազմական մեթոդներով:
Նա նաև հայտնել է, որ դաշնակիցների հետ կքննարկի Սիրիայում հրադադարի խախտումը, որը, իր կարծիքով, թույլ են տալիս Դամասկոսը և Ռուսաստանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



