Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Հոգեբանական թեստ. ինչպիսի՞ զույգ եք դուք

LIFE

Այս թեստը նրանց համար է, ովքեր զույգ ունեն: Այն կօգնի գլուխ հանել զգացմունքներից կամ կարգավորել դրանք, եթե դրանցում բարդություններ են առաջացել:

Այլ տղաների հետ համեմատած գեղեցի՞կ է նա.

ա) կարծում եմ` շատ

բ) գրավիչ է, սակայն դա ինձ համար այնքան էլ էական չէ

գ) երբեմն սքանչելի է թվում, երբեն էլ` ոչ այնքան

դ) լավ է նայվում, բայց ավելի գեղեցիկ տղաներ էլ կան:

 

Ինչպե՞ս է գլուխ հանում խնդիրներից.

ա) նրան ամեն ինչ հաջողվում է

բ) նա դառը ճակատագիր ունի

գ) միշտ մի ելք գտնում է իրավիճակից

դ) հաճախ ինքն է ամեն ինչ բարդացնում:

 

Ինչպիսի՞ն է իր ընկերական շրջապատում.

ա) միշտ ուշադրության կենտրոնում է

բ) շատ լսում է, քիչ խոսում

գ) հաճախ վիճում է. սիրում է ձայնը բարձրացնել

դ) նրան բոլորը լավ են վերաբերվում:

 

Երբ միասին եք լինում, ուրիշ տղաներ քեզ սիրահետո՞ւմ են.

ա) ոչ, թույլ չի տա

բ) ոչ, ես էությամբ հավատարիմ եմ

գ) ավելի շուտ ես եմ զգոն լինում, որ աղջիկները չփորձեն խաղ անել

դ) այո´, ոչինչ չես կարող անել:

 

Կցանկանայի՞ր, որ նա ավելի համարձակ լիներ.

ա) նա արդեն իսկ շատ համարձակ է

բ) դա ինձ ընդհանրապես չի հուզում

գ) ոչ, ես ընդհանրապես դա չեմ ուզում

դ) այո, երբեմն չէր խանգարի:

 

Ձեզանից ո՞վ է հաճախ խորհրդակցում մյուսի հետ.

ա) իհարկե, խորհրդակցում եմ նրա հետ

բ) մեր մեջ առանձնապես տարբերություն չկա

գ) նա շատ է խորհուրդ հարցնում, չնայած ամեն մեկս մեր կարծիքն ունենք

դ) հաճախ ինքս եմ ասում իմ կարծիքը:

 

Ըստ քեզ` ձեզանից ո՞վ է ուժեղ կողմը.

ա) բնականաբար նա

բ) մենք փոխլրացնում ենք միմյանց

գ) տարբեր

դ) կարծում եմ` ես:

 

Եթե անհրաժեշտ է որոշում կայացնել, ո՞ւմ խոսքն է վերջինը.

ա) այնպես է ստացվում, որ միշտ նրա հետ համաձայնվում եմ

բ) դժվար է ասել. երբեմն երկար ժամանակ չենք կարողանում որոշում կայացնել

գ) սովորաբար վիճում ենք, իսկ հետո` նայած հանգամանքներին

դ) որոշումներ ընդունելը միշտ ինձանից է կախված:

 

Լինո՞ւմ են դեպքեր, երբ քննադատում եք մեկմեկու.

ա) ոչ, սովորաբար ընդունում եմ նրա առաջարկածը

բ) երկուսս էլ չենք սիրում քննադատել

գ) անկեղծ ասած, քննադատությունները նյարդերիս վրա ազդում են

դ) եթե չասեմ` ինձ ինչը դուր չի գալիս, ոչինչ էլ չի փոխվի:

 

Վիճաբանության ժամանակ ի՞նչ մեղադրանքներ ես լսում քո հասցեին.

ա) որ երեխայի պես եմ ինձ պահում

բ) միշտ ամեն ինչ լավ գիտեմ

գ) անհանդուրժող եմ, սիրում եմ վիճել

դ) չափից դուրս համառ եմ:

 

Ողջ ազատ ժամանակը միասի՞ն եք անցկացնում.

ա) ցանկանում եմ անընդհատ նրա հետ լինել, բայց նրան իր համար էլ է ժամանակ հարկավոր

բ) ընդհանուր առմամբ այո, բայց մեկ-մեկ ձանձրանում եմ

գ) ոչ, ես մի շարք գործեր ունեմ

դ) միշտ միասին ենք:

 

Նա քեզ հետ ագրեսի՞վ է.

ա) երբեմն պոռթկում է, բայց հոգու խորքում ինձ սիրում է

բ) ոչ, երբեք

գ) այո, ինչը բավականին տհաճ է

դ) ոչ:

 

Արդյունքների գնահատում

 

Ո՞ր տառերով են բաշխվել քո պատասխանները: Նայիր` որն է ավելի հաճախ համընկել պատասխանին և փնտրիր քեզ համապատասխան տարբերակը:

Եթե պատասխանները խառն են բաշխվել, ապա ձեր հարաբերությունները դեռ չեն կայացել: Հնարավոր է` յուրաքանչյուրդ գնում եք ձեր ուղով:

Եթե գերակշռում է Ա տարբերակը

Ընկերդ վառ անհատականություն է: Ձեզ ջերմ զգացմունքներ են կապում` ներառյալ վստահությունը, սրտակից լինելը: Պաշտում ես նրան, ինչը ջերմացնում է նրա սիրտը: Այո, տղամարդու հաջողությունների մեջ մեծ է սիրած կնոջ ներդրումը: Հաճախ ինքդ ես նրա գործերը կազմակերպում այնպես, որ ողջ փայլով ներկայանա: Նա «աստղ» է, դու էլ իր կողքին շողում ես նրա փառքի շողերի ներքո:

Որպեսզի ձեր կապը չվերածվի միակողմանի ճանապարհի, դրանցում պետք է իր տեղն ունենա կարծիք փոխանակելը: Շոյում ես նրա ինքնասիրությունը, ինչն էլ արգելակում է և´ նրա, և´ քո զարգացումը: Որքան հնարավոր է` հատման եզրեր շատ փնտրիր:

Եթե գերակշռում է Բ տարբերակը

Շատ մտերիմ եք` միշտ միասին, ամեն հարցում միասնական: Կատարելության մեջ կցանկանայիր ոչ մի րոպե չբաժանվել սիրելիիցդ, և այդ կատարելությունը մոտ է: Մշտապես հոգ եք տանում իրար մասին: Արդյոք դա չէ՞ պատճառը, որ օրերը դառնում են միապաղաղ` լի առօրյա վազվզոցով: Չեն բավականացնում վառ իրադարձություններն ու անհատական ձեռքբերումները: Հավանաբար քեզ ու ընկերոջդ միավորում է հարազատ մարդուն կորցնելու մտավախությունը: Իսկ դա արդեն կախվածություն է. հրաժարվելով ինքնուրույնությունից` մեկդ մյուսի համար վերածվում եք դայակի, ինչն էլ չի ավելացնում ձեր ուժն ու ինքնավստահությունը:

Որպեսզի ձեր միությունը ձեզնից չխլի սեփական դիմագիծը, հնարավոր չէ՞ արդյոք մի փոքր ազատություն տալ իրար: Մարդկանց օգտակար է սեփական ուժերի վրա հույս դնելը և հաճախ իրենց մասին մտածելը:

Եթե գերակշռում է Գ տարբերակը

Դու կա՛մ թաքցնում ես խնդիրներդ, կա՛մ էլ այնպես ես ներկայացնում շրջապատիդ, որ մարդիկ ապշում են, թե ինչպես եք միմյանց հանդուրժում: Խանդում եք, վիճում, իրարից նեղանում, կռվում, հաշտվում… Երկուսդ էլ ուրախ եք, երբ հաջողվում է զուգընկերոջ հանդեպ առավելության հասնել: Թույլ չտալու համար նրան հաղթել՝ չես սատարում ընկերոջդ անգամ այն դեպքում, երբ նա ճիշտ է: Երկուսդ էլ ինքնավստահ, եսասեր եք, չեք վստահում միմյանց: Գուցե ձեզ միավորողն ուժեղ կապվածությունն է կամ սե՞րը:

Նմանատիպ հարաբերությունները կարող են երկար ձգվել. դրանք նյարդայնացնում են, աշխուժացնում, ինչից չես ձանձրանա: Սակայն ներաշխարհդ առավել ներդաշնակ կդառնա, եթե հաջորդ անգամ նրանից խորհուրդ հարցնես` փորձելով հասկացնել, որ քեզ հարկավոր է նրա հոգատարությունը:

Եթե գերակշռում է Դ տարբերակը

Ընկերոջդ թույլտվությամբ ղեկը քո ձեռքն ես պահում: Սիրային հարցերում դու առավել ճկուն ես. մի փոքր ջերմություն, և նա հալչում է մոմի պես: Ահա և ստացվում է, որ ամեն հարցում գլխավորը դու ես: Քեզ դուր է գալիս ղեկավարել, մինչդեռ ստիպված ես պատասխան տալ նաև հետևանքների համար: Իսկ դա տհաճ է. քննադատում ես նրա թուլությունը, իր մասին հոգ տանել չկարողանալը: Ցանկանո՞ւմ ես նրան վերադաստիարակել: Բայց եթե նա փոխի բնավորությունը, կարո՞ղ ես արդյոք առաջվա պես կամքդ թելադրել:

Չափազանց իշխող ես: Հնարավոր է` հավասար հարաբերությունները քեզ համար չեն: Փորձիր գոնե տոնդ փոխել` հրամայողը «մամայական» դարձնել: Այդ դեպքում միայն ձեր կապն ավելի հանգիստ և սրտամոտ կդառնա:

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026