Սաուդյան Արաբիան ասել է՝ ով է մեղավոր Սիրիայի հրադադարի խախտման համար, սպառնացել «Պլան Բ»-ով
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիան Սիրիայի հրադադարի խախտման համար մեղադրել է Ռուսաստանին ու հենց Սիրիային, հայտնում է France24-ը:
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ից հայտարարել են, թե հրադադարի խախտումների մեղավորը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմն է՝ իր դաշնակից Ռուսաստանի հետ միասին:
Կիրակի օրը ակտիվիստները հայտնել էին, որ ռուսաստանյան կամ սիրիական օդանավերը ռմբակոծություններ են իրականացրել երկրի հյուսիսում: Այն դեպքում, երբ ուրբաթ օրը այդ երկրում հրադադար էր հաստատվել:
Սաուդյան Արաբիան ասել է, որ այս հարցը քննարկել է Սիրիայի հակամարտության հարցով շահագրգիռ այլ երկրների հետ: Հրադադարի չպահպանման դեպքում Էլ-Ռիյադը սպառնացել է դիմել «պահուստային ծրագրին», որի մասին ավելի վաղ հայտնել էին Վաշինգտոնից, որը սակայն չէր հստակեցվել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



