Սթրես, ալկոհոլ, սթրես… 21-րդ դարին բնորոշ փակ շղթա: Հոգեբանորեն սթրեսը բացատրվում է նրանով, որ մարդը չի կարողանում հարմարվել արագ փոփոխող արտաքին աշխարհին: Օրգանիզմի պաշտպանողական մեխանիզմները թուլանում են, էներգիայի պաշարները` սպառվում: Ալկոհոլը թվացյալ էներգիա եւ ուժ է տալիս, մարդուն թվում է`ալկոհոլով հնարավոր է բուժել սթրեսը:
Հետազոտության հանաձայն` աշխարհի բնակչության առողջության վրա ազդող գլխավոր գործոնը կենսակերպն է: Մարդու առողջությունը որոշում են փոփոխական եւ անփոփոխ գործոններ: Անփոփոխը ժառանգականությունն է, փոփոխականը՝ արտաքին միջավայրը: Սթրեսների, ալկոհոլի ու անառողջ կենսակերպի հետեւանքն սրտանոթային հիվանդություններն են: Այս հիվանդությունները, թե՛ աշխարհում, թե՛ մեր երկրում վերջին տարիներին երիտասարդանում են: Սրտամկանի կաթվածը հաճախ է հանդիպում 40-ից ցածր տարիքի մարդկանց մոտ: Ըստ սրտաբանների, ալկոհոլի չափավոր օգտագործումը՝ օրական 20 գրամ, օգտակար է առողջությանը: Ցանկալի է միայն չոր կարմիր գինի: Խաղողի կեղևը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսիդանտներ:
Եթե սիրտն արդեն ահազանգ է հնչեցնում` ծակոցների տեսքով, ապա ինքնաբուժմամբ մի զբաղվեք, դիմեք սրտաբանի:
Աղբյուրը` Newmag.am






