5 մթերք, որոնք խիստ անհրաժեշտ են տղամարդուն
LIFEՍննդամթերքի այս ցանկը տարբերվում է տղամարդկանց ավանդաբար առաջարկվող մթերքներից:
Կաթնաշոռ
Կաթնամթերքի այս տեսակը սպիտակուցի ու կալցիումի լավագույն աղբյուրն է: Այն օգտակար է այն տղամարդկանց համար, որոնք մարզում են մկաններն ու հետևում կազմվածքին: Կաթնաշոռն օրգանիզմում դանդաղ է յուրացվում ու աստիճանաբար հագեցնում սպիտակուցով:
Սաղմոն
Յուղոտ ձկնատեսակների մեջ սաղմոնն ամենահարուստն է ճարպաթթուներով: Տնային պայմաններում պատրաստելիս մինչև ջեռոց մտռցնելը, համեմեք սոյայի սուոսով ու ձիթայուղով , որպեսզի օգտակար հատկություւները բաժին հասնեն ձեզ և ոչ թե մնան ջեռոցի թավայի մեջ:
Նուռ
Գիտնականները բացահայտել են, որ նուռը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը, ինչը տղամարդկանց համար ծանրակշիռ պատճառ է, այս պտուղը օրվա կերակրացանկում լինի պատադիր: Նուռը նաև հարուստ է վիտամին C-ով:
Տավարի միս
Տավարի միսը և՛ սպիտակուցներով է հարուստ, և՛ երկաթի լավ աղբյուր է, հետևաբար օգնում է օրգանիզմում կարգավորել թթվածնի շարժը: Տղամարդիկ չպետք է թերագնահատեն երկաթի կարևորությունը, հատկապես՝ ֆիզիկական ակտիվ կյանք վարելու ժամանակ:
Խուրմա
Խուրման ընդգրկվում է այն մթերքների ցանկ, որոնք ցուցված են ֆիզիական ծանրաբեռնվածությունից հետո: Ածխաջրերով հարուստ են, նշանակում է, որ օգնում են օրգանիզմին մարսել մկանային բջիջներին մարսել դժվարամարս սպիտակուցը:
Աղբյուրը` Newmag.am



