Կառավարությունը կօգնի լուծել հակառակորդի դիվերսիան կանխելիս զոհված զինծառայողի ընտանիքի բնակարանի խնդիրը
ECONOMICSՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն ցուցաբարեց ադրբեջանական դիվերսիան կանխելիս զոհված զինծառայող Զորիկ Գևորգյանի ընտանիքի բնակարանային խնդրին լուծում տալու նպատակով:
Գործադիրը 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին Պաշտպանության նախարարությանը 2015 թվականի ինն ամսում կհատկացնի 4 մլն դրամ: Գումարը փոխանցվելու է զոհված զինվորի հորը՝ Ժիրայր Գևորգյանին:
Զորիկ Գևորգյանը զոհվել է 2014 թվականի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի իրականացրած հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ՝ կանխելով հակառակորդի դիվերսիոն հարձակումը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



