Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

10 անհավանական առեղծված, որ գիտությունը մինչ այժմ անզոր է բացատրել

LIFE

Մարդիկ սիրում են առեղծվածներ: Չնայած որ բազմաթիվ առեղծվածներ արդեն իսկ բացահայտված են, դեռ գոյություն ունեն այնպիսիք, որոնք չեն ենթարկվում որևէ բացատրության: Այս անգամ մենք կանդրադառնանք գիտական առեղծվածներին, որոնք խճճում են հետազոտողներին և թողնում այնպիսի տպավորություն, թե ժամանակակից գիտությունը անզոր է, և կամ էլ այստեղ ինչ-որ գերմարդկային ուժ է խառնված: Ստորև ներկայացված են 10 գիտական առեղծվածներ, որոնք ձեզ կստիպեն մտածել և փորձել գիտական ինչ-որ լուծումներ գտնել: Հնարավոր է, որ մի օր ձեզնից որևէ մեկը գտնի այս առեղծվածներից մեկի բանալին և իր հայտնագործության համար աշխարհահռչակ գիտնական դառնա: Բայց մինչ այդ այս առեղծվածները դեռևս ամբողջությամբ ապացուցված և հասկացված չեն:

 10. Մայրցամաքային դրեյֆ

Url-5Մայրցամաքային դրեյֆի տեսությունը առաջին անգամ առաջ է քաշվել 1500 թվականին: Համաձայն այս տեսության՝ մայրցամաքները Համաշխարհային օվկիանոսում շարժվում են մեկը մյուսի նկատմամբ:  Հետագայում այս տեսությունը վերափոխվել է տեկտոնական սալերի մասին տեսության, ըստ որի՝ օվկիանոսի հատակում գոյություն ունեն տեկտոնական պլատֆորմներ, որոնք շատ դանդաղ շարժվում են՝ միլիոնավոր տարիների ընթացքում ստեղծելով օվկիանոսները և հեռացնելով մայրցամաքները մեկը մյուսից: Այս սալերի շարժման պատճառը դեռևս մնում է առեղծված, և տեսությունը չի կարողանում վերջնականապես բացատրել դա: Տեսության անբացատրելի լինելու և այն ժխտող որոշ փաստերի առկայության պայմաններում որոշ հետազոտողներ ենթադրում են, որ մայրցամաքները իրականում շարժվում են շատ ավելի արագ՝ ջրային հոսանքների ազդեցությամբ:

 9. Մեգաֆաունայի կրճատում

Megafauna Size Comparison Mk2 By Harry The Fox-D2Xt9NbԺամանակին Երկրի վրա գոյություն ունեին փղերի նման բազմաթիվ հսկա կենդանիներ, որոնց ամբողջությունը անվանվում է մեգաֆաունա: Մեգաֆաունան որպես այդպիսին անհետացել է վերջերս՝ մոտավորապես 10 հազար տարի առաջ, և գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչու: Գոյություն ունի երկու հիմնական տեսություն. առաջինը գտնում է, որ պատճառը մարդու ազդեցությունն է, երկրորդը՝ կլիմայի փոփոխությունը: Նրանք, ովքեր պնդում են, թե ոչնչացման պատճառը կլիմայի փոփոխությունն է, սովորաբար շատ քիչ փաստեր ունեն դա բացատրելու համար: Իսկ նրանք, ովքեր պնդում են, թե պատճառը մարդու իրականացրած որսն է, իրականում շատ քիչ հնագիտական փաստեր կարող են գտնել տեսությունն ապացուցելու համար: Առեղծվածը մնում է դեռևս չլուծված և երևի թե այդպես էլ վերջնականապես չբացահայտվի:

 8. Մփեմբայի էֆեկտը

03Մփեմբայի էֆեկտի էությունը կայանում է նրանում, որ եռացող ջուրը հատուկ պայմաններում կարող է վերածվել սառույցի ավելի արագ, քան սառը ջուրն է վերածվում: Այս ֆենոմենը դեռևս հայտնի է  եղել Հին Հունաստանում, և գտնում են, որ այն հակասում է թերմոդինամիկայի օրենքներին: 1969 թվականին Էրաստո Մփեմբա անունով մի գիտնական փորձնականորեն ապացուցեց  այդ երևույթի գոյությունը: Սա գիտնականների մոտ առաջացրեց բազմաթիվ հակասական հարցեր և տեսություններ: Հնարավոր է, որ մի օր գիտության զարգացման հետևանքով գիտնականները հասկանան այս երևույթի պատճառը:

7. Լույսի արագություն

Url-92Լույսի արագության մասին գոյություն ունեցող տեսությունը ամբողջությամբ չի ապացուցում այն  փաստը, որ այն ընդհանրապես գոյություն ունեցող առավելագույն արագությունն է: Որոշ գիտնականներ գտնում են, որ սև էներգիան շարժվում է շատ ավելի արագ: Նրանք ենթադրում են, որ եթե Մեծ Պայթյունի տեսությունը ճիշտ է, նոր ծնված տիեզերքը պետք է որ լայնացած լինի ավելի արագ, քան լույսի արագությունն է: Արդյո՞ք գոյություն ունի լույսի արագությունից ավելի մեծ արագություն, դեռևս հստակ պարզված չէ, այս առեղծվածը մնում է չբացահայտված, բայց գիտությունը գտնվում է այն բացահայտելու ճանապարհին:

6. Փորձեր մարմնից դուրս

Url-1-67Մահամերձ վիճակում գտնված մարդիկ հաճախ պատմում են, որ իրենց գիտակցությունը լքել է մարմինը այն ժամանակ, երբ վերջինս դեռ կենդանի է եղել:

Հետազոտողների մի խումբ փորձում է ուսումնասիրել այս զգացումը: Նրանք օգտագործում են վիրտուալ իրականություն ստեղծող սարքեր և տեսախցիկներ: Սկզբում հետազոտողը դիպել է ինչ-որ մեկի վիրտուալ պրոյեկցված մարմնին, ապա իրական մարմնին և վերջում նորից վիրտուալ մարմնին: Փորձարկվողների մեծ մասը պնդում էին, որ նրանց դիպել են նույնիսկ այն դեպքում, երբ հետազոտողները դիպել էին միայն վիրտուալ մարմնին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց մաշկային զգացողությունը շատ դեպքերում կախված է նրանից, թե որտեղ է մարդը պատկերացնում իր մարմնի գտնվելու վայրը: Մեկ այլ հետազոտող հիվանդանոցում մի քանի տարի շարունակ ուսումնասիրել է մահամերձ վիճակում գտնվող մարդկանց զգացողությունները: Նա հավատում է, որ կարող է ապացուցել՝ արդյո՞ք մահամերձների զգացածը միայն պատրանք է, թե՞ նրանց գիտակցությունը իրականում դուրս է գալիս մարմնից: Քանի որ այս տեսություններից և ոչ մեկը մինչև օրս վերջնականապես ապացուցված չէ, մարդկանց մի մասը հակված է հավատալ, որ դուրս եկողը մարդկային հոգին է:

5. Թռչունները ընկնում են երկնքից

Url-2-62Արկանզասում շուրջ 1 տարի առաջ բազմաթիվ սև թռչուններ էին ընկնում գետնի վրա: Այդ ժամանակ թռչունների ընկնելու պատճառը համարեցին հրավառության օգտագործումը, չնայած որ այդ ենթադրությունը ապացուցված չէր: Նույն երևույթը տեղի ունեցավ կարճ ժամանակ անց, և այս անգամ ոչ ոք արդեն համոզված չէր, որ դա տեղի է ունեցել հրավառության պատճառով: Թռչունների ընկնելու հետ միաժամանակ միևնույն տարածքում առեղծվածային կերպով սատկեցին բազմաթիվ ձկներ, որը կատարվածն ավելի տարօրինակ դարձրեց: Շատ դժվար է բացատրել, թե ինչու են հազարավոր թռչուններ ընկնում երկնքից, և սատկում բազմաթիվ ձկներ, այն էլ միաժամանակ և միևնույն տարածքում: Եթե դա նույնիսկ պատահականություն է, ապա շատ տարօրինակ «պատահականություն»:

4. Տիեզերքի ձայնը

2006 թվականին գիտնականները, փորձելով ուսումնասիրել նոր ծնված աստղերը, հանկարծակիորեն բախվեցին տիեզերքից եկող տարօրինակ աղմուկի հետ: Գիտնականները մինչև օրս չգիտեն, թե ինչը կարող է լինել այս ձայների պատճառը: Հայտնի է, որ ձայնը չի կարող տարածվել տիեզերքով, իսկ ռադիոալիքները կարող են: Հենց սրա պատճառով հետազոտողները կարծում են, թե իրենց հայտնաբերածը ռադիոալիքներ են: Այս անգամ էլ պարզ չէ, թե ո՞րն է ռադիոալիքների աղբյուրը: Բացի այդ՝ ձայնը 6 անգամ ավելի բարձր է, քան սովորական ռադիոալիքները: Գիտնականները ենթադրում են, որ դրանք մինչև այժմ անհայտ ռադիոալիքների տեսակներ են, որի աղբյուրը գուցե ինչ-որ բանական էակներ են...

3. Լուսնի պատրանքը

2012Lickmoonrisemarch Baldridge900Լուսնի պատրանքը հայտնի է եղել դեռևս հնագույն ժամանակներից՝ Հին Հունաստանում և Չինաստանում: Պատրանքի էությունը կայանում է նրանում, որ լուսինը հորիզոնին մոտիկ գտնվելիս ավելի մեծ է թվում, քան երբ այն ավելի բարձր է: Անցյալում մարդիկ ենթադրում էին, որ պատճառը ինչ-որ մթնոլորտային կամ ֆիզիկական երևույթ է: Իսկ մյուսները կարծում էին, թե խնդիրը հարաբերական մեծության կամ էլ հեռավորության մեջ է: Սակայն այս առեղծվածային երևույթը նույնիսկ ժամանակակից գիտությունը չի կարողանում բացատրել:

2. Լույսի երկակի բնույթը

Url-3-63

Մարդիկ երկար ժամանակ վիճում էին՝ արդյոք լույսը ալի՞ք է, թե՞ կազմված է մասնիկներից: Որոշ հետազոտություններից հետո, սակայն, գիտնականները եկան այն եզրակացության, որ ֆոտոնը կարող է իրեն դրսևորել միաժամանակ և՛ որպես ալիք, և՛ որպես մասնիկ, կախված նրանից, թե ինչպիսի պայմաններ են ազդում նրա վրա: Գիտնականները չեն կարողանում վերջնականապես բացատրել այս ամենի պատճառը և դեռ փորձում են հասկանալ: Որոշները անվանում են այս երևույթը «քվանտային մեխանիկայի միակ առեղծված»:

1. Կյանքի ծագումը

Url-4-53Դեռ հնագույն ժամանակներից կյանքի և տիեզերքի ծագումը բազմաթիվ վեճերի և տարաձայնությունների առիթ է հանդիսացել: Շատ գիտնականներ տիեզերքի ծագումը բացատրում են Մեծ պայթյունի տեսությամբ, որի մասին մեծամասնությունը դեռ դպրոցում է սովորում: Միաժամանակ նաև մեծ ուշադրություն է հատկացվում աբիոգենեզին, որը կյանքի ծնունդն է անօրգանական միացություններից: Չնայած այս ամենին՝ վերը նշված տեսություններից և ոչ մեկը ապացուցված չէ: Մեծ Ադրոնային Կոլայդերի ստեղծումը և Հիգսի բոզոնի հայտնաբերումը ուներ հենց այդ նպատակը. ֆիզիկոսները հավատում են, որ ուսումնասիրությունները թույլ կտան ավելի մոտենալ տիեզերքի ծագման բացահայտմանը:

Անհրաժեշտ է նաև նշել, որ Հիգսի բոզոնի հայտնաբերումը չնայած որ նոր էջ բացեց ֆիզիկայում, բայց, ամենայն հավանականությամբ, նրա միջոցով հնարավոր չի լինի ապացուցել Մեծ պայթյունը:

Բացի այդ՝ շատերը, ովքեր հավատում են գերբնական Արարչի գոյությանը, պնդում են, որ եթե նույնիսկ Մեծ պայթյունը գոյություն է ունեցել, դա չի նշանակում, որ Աստված այդ պրոցեսում դեր չի խաղացել: Գուցե հենց Աստված է ստեղծել տիեզերքը և տվել նրան շարժում: Նրանք նաև առաջ են քաշում Թովմա Աքվինացու հայտնի փաստարկը, ըստ որի՝ ամեն ինչ պետք է իր պատճառն ունենա: Տիեզերքը անսահման է ու հսկա, և նրա առաջացումը երևի թե երբևէ ամբողջությամբ չի բացատրվի:

Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh