Մոգերինին ժամանել է Ադրբեջան
INTERNATIONAL NEWSԱրտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ժամանել է Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Մոգերինին հանդիպումներ կունենա Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բաքվում ԵՄ բարձր ներկայացուցիչն էներգետիկայի հարցով ԵՄ փոխնախագահի հետ կմասնակցի նաև «Հարավային գազային միջանցք» նախագծի գծով Խորհրդատվական խորհրդի նախարարների նիստին:
Մարտի 1-ին Մոգերինին կայցելի Հայաստան: Այստեղ նա կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, խորհրդարանում ներկայացված մի շարք քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



