Չինաստանի Հայնանի նահանգում 40-ամյա մի տղամարդ դանակով վիրավորել Է հինգ երեխաների
INTERNATIONAL NEWSՉինաստանի Հայնանի նահանգի բնակիչներից մեկը դանակով հարձակվել Է երեխաների վրա եւ վիրավորել նրանցից հինգին: Այդ մասին, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել Հայկոու քաղաքի տարրական դպրոցում պարապմունքների ավարտից հետո: Անհայտ մի մեկը հարձակվել Է այն պահին, երբ երեխաները գտնվում Էին ուսումնական հաստատության մերձակայքում:
Նախնական տվյալներով՝ հարձակումը կատարել Է մոտավորապես 40 տարեկան մի տղամարդ: Նա ձերբակալված Է:
Տուժած աղջիկներից մեկի առողջական վիճակը գնահատվում Է օրհասական:
Հարձակման պատճառները հայտնի չեն: Ոստիկանությունը պարզում Է պատահածի հանգամանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



