Yerevan, 05.April.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ անել անպատասխան սիրուց չտառապելու համար

LIFE


1. Գրեք, թե ինչու ձեր սիրավեպը չստացվեց, և ինչու դուք երջանիկ չէիք, և պահեք այդ ցուցակը ձեզ մոտ: Կարդացեք այն, երբ սկսում եք կարոտել նրան և մտածում, թե որքան կատարյալ էր նա: Մենք բոլորս էլ ավելի ռոմանտիկ երանգ ենք հաղորդում այն սիրուն, որ մի ժամանակ տածել ենք: Անցյալում ոչինչ չի փոխվում, սակայն կարող է փոխվել անցյալի հանդեպ մեր մոտեցումը:

2. Սովորեք տարբերակել սերը, կիրքը և կապվածությունը: Ես կասեի, որ սերը կապվածության խորը դրսևորում է, սակայն դրանք կարող են իրարից տարբեր լինել մի շարք պատճառներով: Օրինակ` եթե կիրք եք զգում ինչ-որ մեկի հանդեպ, դա դեռ չի նշանակում, որ կցանկանաք նրա հետ անցկացնել ձեր ողջ կյանքը: Նորմալ է, երբ Դուք կիրք կամ կապվածություն եք զգում ինչ-որ մեկի հանդեպ: Կարևորն այն է, որ չդառնաք Ձեր կրքի գերին:  

3. Գիտակցեք, որ ամենակարևորն այն չէ, որ Դուք Ձեզ լավ զգաք սիրային հարաբերություններից: Կարևորն այն է, որ դրանցից դասեր քաղեք Ձեզ համար: Ստեղծեք գեղեցիկ սիրային պատմություն, սակայն եթե տեսնում եք, որ դրա ավարտը լինելու է ողբերգական, ապա կանգ առեք ժամանակին: Փորձեք առավելագույնս շատ պտուղներ քաղել ձեր հարաբերություններից: Սովորեք Ձեր սխալների վրա: Մենք սովորաբար հարաբերությունները բնորոշում ենք իբրև լավ, կամ վատ, կամ ահավոր, բայց անկախ ամեն ինչից` մենք ձգտում ենք մի քիչ ավելի երկար ձգել դրանք:  

4. Խզեք բոլոր տեսակի կապերը: Հիանալի կլինի, եթե ինչ-որ մի օր ձեզ հաջողվի պարզապես ընկերներ լինել: Սակայն քանի դեռ ձեր զգացմունքները չեն մարել, դուք պետք է որոշակի հեռավորություն պահպանեք: Սա շատ կարևոր է: Եթե նա գրանցված է ինչ-որ սոցիալական ցանցում, մի այցելեք նրա էջը: Եթե ընդհանուր ընկերներ ունեք, ձեր ընկերներից մի հետաքրքրվեք նրա մասին: Ձեզ ժամանակ է պետք նրան մոռանալու համար:   

5. Մի թաքցրեք Ձեր տխրությունը: Եթե տխուր եք, մի վախեցեք արտահայտել Ձեր թախիծը: Դուք կարող եք Ձեզ թույլ տալ սգալ Ձեր սիրած մարդու կորուստը: Եթե նեղված եք, թեկուզ լացեք: Կարևորը, որ դրանից հետո Ձեզ թեթևացած զգաք: Երբեք մի կողմ մի դրեք Ձեր ինքնասիրությունը և արժանապատվորեն հեռացեք նրանից: Ձեր փոխարեն ոչ ոք չի կարող այդ որոշումը կայացնել:

6. Մի նյարդայնացեք, երբ ակամա սկսում եք մտածել նրա մասին: Պարզապես թույլ մի տվեք, որ դրանք դառնան կպչուն մտքեր: Այս կերպ վերաբերվեք Ձեր բոլոր բացասական մտքերին: Իհարկե, դժվար է այս կերպ վարվել, երբ մտածում եք մեկի մասին, ում դեռ կրքոտ սիրում եք: Սակայն մի թերագնահատեք Ձեզ: Դուք կարող եք որոշակիորեն վերահսկել Ձեր մտքերը:

7. Հույս չունենաք, թե կկարողանաք մոռանալ նրան, եթե օրուգիշեր տանը նստած նրա մասին եք մտածում: Դուրս եկեք և զբաղվեք Ձեր սիրած զբաղմունքով, հանդիպեք Ձեր ընկերների հետ, փորձեք տարվել այլ մարդկանցով և այլ բաներով: Ռոմանտիկական սիրուց բացի շատ այլ սերեր կան Ձեր կյանքում: Երբ Դուք տարվում եք այլ բաներով, նրա կարիքն ավելի քիչ եք զգում:  

8. Հաշտվեք այն մտքի հետ, որ Դուք երբեք էլ վերջնականապես չեք մոռանա նրան, և նա կմնա Ձեր պատմության մի մասնիկը: Ամեն սեր չէ, որ պիտի վերջանա հավերժ միասին լինելու երդումով: Սա դեռ չի նշանակում, որ ձեր ունեցած սերն իրական չէր կամ գեղեցիկ չէր: Պարզապես երբ տեսնում եք, որ ձեր հարաբերություններն այլևս չեն կարող շարունակվել, բնական է, որ պետք է խզեք կապը նրա հետ: Դուք կարող եք նրան սիրել անգամ ձեր սիրավեպի ավարտից հետո: Սովորեք վերահսկել Ձեր բոլոր զգացմունքները, անգամ սերը, որպեսզի այն Ձեզ կաթվածի չհասցնի:  

9. Փորձեք ազատվել կապվածությունից: Մենք կապվում ենք մարդկանց հետ հաճախ ենթագիտակցաբար, սակայն չենք կարողանում ուշքի գալ, երբ այդ մարդիկ լքում են մեզ: Մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարող ենք ապրել առանց նրանց, սակայն վստահ եղեք` մենք առանց նրանց էլ կարող ենք ապրել:

10. Եթե չեք կարողանում ձերբազատվել Ձեր զգացմունքներից, օգտագործեք դրանք բարձունքների հասնելու համար: Եթե ոչ մի կերպ չեք կարողանում Ձեր մտքից հանել նրան և վերադառնալ Ձեր սովորական կյանքին, փորձեք հաջողությունների հասնել ի հեճուկս նրա: Սա իհարկե լավագույն տարբերակը չէ: Հարկ է, որ Դուք քայլեր ձեռնարկեք ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի, այլ հենց Ձեզ համար: Բայց քանի դեռ Ձեզ մոտ ճգնաժամային իրավիճակ է, Դուք կարող եք փորձել հաղթահարել այն այս կերպ:

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome