Սևանում 28-ամյա երիտասարդի են դանակահարել
SOCIETYՀիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում hուլիսի 14-ին, ժամը 21.50-ին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով հիվանդանոց է տեղափոխվել 1987 թ. ծնված Արտաշ Ս.-ն, ով հայտարարել է, որ վնասվածքը ստացել է իրենց տան հետնամասում սուր առարկայի վրա վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 14-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Գոմաձոր և Ցամաքաբերդ տանող ճանապարհի խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, Արտաշ Ս.-ին խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքները հասցրել է 1984 թ. ծնված Հրաչյա Մ.-ն:
Իրեղեն ապացույց խոհանոցային դանակը վերցվել է: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



