«Ժողովուրդ». Արտերկրից ուղարկվող տրանսֆերտները շարունակում են բացասական իմաստով «ռեկորդներ» արձանագրել
ECONOMICS
«Արտերկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան ուղարկվող տրանսֆերտները շարունակում են բացասական իմաստով «ռեկորդներ» արձանագրել։ Ինչպես հայտնի Է՝անցած տարվա սկզբից տրանսֆերտները սկսեցին կտրուկ նվազել, և ցուցանիշները հավասարվեցին հեռավոր 2007 թվականներին։ Ժամանակներ, երբ թվում Էր, թե ավելի վատ չի կարող լինել։ Սակայն այս տարվա հունվարին ստացված տիանսֆերտների չափը փաստում Է, որ վատից Էլ վատ կարող Է լինել։
Այսպես, «Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ որ 2016 թվականի հունվարին ֆիզիկական անձանց անունով ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել Է 29 մլև 372 հազար դոլար։ 2015-ի հունվարին այդ ցուցանիշը եղել Է 36 մլն 821 հազար դոլար, իսկ 2014-ին՝ 78 մլն 614 հազար։ Տրանսֆերտների՝ այս տարվա ցուցանիշից ցածր թիվ մեկ Էլ եղել Է հեռավոր 2005 թվականին։ Նույնիսկ 2006-ին տրաևսֆերտների զուտ ներհոսքն ավելի մեծ է եղել և կազմել Է 31 մլև 128 հազար դոլար։ Սա նշանակում Է, որ Հայաստաևի տնտեսությունը, որը հիմնականում գոյատևում Է հենց տրանսֆերտների հաշվին, շարունակում Է աղքատանալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։