Դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի ազգային գրադարան
INTERNATIONAL NEWSԻրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը փետրվարի 28-ին այցելել է ԻԻՀ նախագահի աշխատակազմի ենթակայության տակ գործող Իրանի ազգային գրադարան և արխիվի կազմակերպություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի ընթացքում ՀՀ դեսպանը կազմակերպության ղեկավար Սեյեդռեզա Սալեհի Ամիրիի հետ քննարկել է երկու երկրների ազգային գրադարանների միջև համագործակցության հաստատման, գրքերի պահպանման, հայ-իրանական մշակութային կապերի խորացման հարցերը:
Տեղի է ունեցել նաև շրջայց, որի ընթացքում ներկայացվել է Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության գործունեությունը, կառուցվածքը, ինչպես նաև հնագույն արխիվային ձեռագրեր և նյութեր:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



