Սիրիայում այս տարվա ընթացքում ԻՊ-ի շարքերում ընդգրկված 52 երեխա է զոհվել
INTERNATIONAL NEWSՍիրիայում այս տարվա սկզբից «Իսլամական պետության» շարքերում կռվող 52 երեխաներ են զոհվել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել են սիրիացի ընդդիմադիր ակտիվիստները: Նրանց խոսքով՝ հունվարից ի վեր 52 երխաներ են սպանվել, որոնց տարիքը չի հասնում 16-ի: Նրանցի ց 31-ը զոհվել են պայթյունների, բախումների և միջազգային դաշինքի, ինչպես նաև օդային հարվածների հետևանքով:
Մյուսները որպես մահապարտ-ահաբեկիչներ իրենք իրենց պայթեցրել են:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻՊ-ն երեխաներին ընդգրկում է իր շարքերում: Տեղեկություններ կան, որ 2015թ-ի սկզբից մինչ հուլիս ամիսը, ԻՊ-ի շարքերում ընդգրկվել են ավելի քան 1100 երեխաներ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



