Ձեռքերը մատնում են կնոջ տարիքը․ ահա՝ ինչպես կանխել ձեռքերի ծերացումը
LIFELlife.panorama.am-ը գրում է.
Մարդիկ ծերանում են, որի դեմ չկա ոչ մի միջոց։ Տարիքի հետ միասին մարմնում տեղի են ունենում փոփոխություններ, և ծերության առաջին նշանները սկսում են երևալ մաշկի վրա։ Առաջին կնճիռները, մաշկի բծերը, լայնածած ծակոտիները, տարիքային կետերը սկսում են ի հայտ գալ դեմքին, պարանոցին, կրծքավանդակին, ինչպես նաև ձեռքերին։ Ձեռքերն ամենաշատն են ենթարկվում տարբեր վնասակար նյութերի ազդեցությանը և ծերանում են ամենաարագը։
Սակայն, կարելի է պահպանել նաև ձեռքերի գեղեցիկ տեսքը, եթե մի փոքր խնամք ապահովեք նրանց համար։ Առաջինը ուշադրություն դարձրեք, թե որքան հաճախ եք լվանում ձեռքերը, որքան հաճախ են ձեռքերը շփվում բակտերիաների, արտաքին վնասակար գործոնների հետ։
Մաշկի շերտազատումը կարևոր է ոչ միայն դեմքի մաշկի, այլ նաև ձեռքերի համար։ Սա շատ կարևոր է, քանի որ հեռացվում են մեռած բջիջները և խթանվում է նոր բջիջների աճը՝ մաշկը դարձնելով փափուկ և փայլուն։
Տնային պայմաններում պատրաստվող այս շերտազատող միջոցը կօգնի ունենալ գեղեցիկ ձեռքեր։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• Շագանակագույն շաքարավազ
• Ձիթապտղի յուղ
• Դարչին։
Խառնել բոլոր բաղադրիչները և նրբորեն մերսել ձեռքերը մոտ 10 րոպե։ Լվացվել տաք ջրով և չորացնել ձեռքերը։ Արդյունքները կզգաք անմիջապես։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



