Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Սերբիայի նախագահն ընդունել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդին

INTERNATIONAL NEWS

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում փետրվարի 26-ին Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը նախագահական պալատում ընդունեց Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանին, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանին, Սերբիայի հայ համայնքի նախագահ Սամվել Այվազյանին, կիպրացի քաղաքական լրագրող Յանոս Խարալամպիտիսին (վերջինս հեղինակ է Արցախի պատմության մասին մի գրքի՝ հունարեն լեզվով): Ինչպես  տեղեկացրին Ռումինիայի հայոց թեմի մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա էին նաև Սերբիայի արտաքին գործերի նախկին նախարար Իվան Մրքիչը, նախագահի խորհրդականը և այլ պաշտոնական անձինք: Հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում: Հայկական պատվիրակության անդամները մոտ մեկ ժամ խոսեցին Սերբիայի նախագահի հետ:

Տաթև սրբազանի առաջնորդությամբ հյուրերը Սերբիայի նախագահին փոխանցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նվիրած «Քրիստոսի Ծննդյան» սրբապատկերը: Վերոնշյալ սրբապատկերը զարդարելու է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի բարերությամբ կառուցվող եկեղեցին, որը կառուցվում է նախագահի ծննդավայրում: Հավելենք, որ եկեղեցին դեռ շինարարական աշխատանքի ընթացքի մեջ է և ավարտվելու է այս տարի: Սերբիայի նախագահն իր գնահատանքը և երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց կաթողիկոսին գեղեցիկ սրբապատկերի համար, ինչպես նաև Տաթև սրբազանին, ով Ռումինիայից Վեհափառի կարգադրությամբ ժամանեց Սերբիա: Տաթև սրբազանը, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց Տոմիսլավ Նիկոլիչին ընդունելության համար, ինչպես նաև հույս հայտնեց, որ Սերբիայի ուղղափառ եկեղեցու պատրիարքը, ընդունելով Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերը, կժամանի Հայաստան:

Հայոց պատվիրակության մյուս անդամ՝ Սերբիայի հայ համայնքի նախագահ Սամվել Այվազյանը, զրուցելով Սերբիայի նախագահի հետ, վերջինիս խնդրեց Բելգրադում մի հողատարածք տրամադրել հայ համայնքին, որպեսզի կարողանան եկեղեցի և դպրոց կառուցել: Խնդրանքը դրական ընդունեց երկրի նախագահը՝ հանձնարարական տալով պաշտոնյաներին, որպեսզի, գործակցելով հայ համայնքի հետ, խնդիրը լուծում ստանա: Սամվել Այվազյանը նշեց, որ եկեղեցու, դպրոցի կառուցումը և բացումը կապահովեն Սերբիայի հայ համայնքի հավատքի և լեզվի պահպանմանը:

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը երախտագիտություն հայտնեց Սերբիայի նախագահին Հայաստան կատարած երկու այցելությունների համար, հատկապես, երբ նա մասնակցեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ տեղի ունեցած հիշատակման հանդիսություններին: Գասպար Կարապետյանը նաև իր գոհունակությունը հայտնեց Հայաստան-Սերբիա երկկողման հարաբերությունների բարելավման համար` հայտնելով նաև Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատրաստակամությունը` երկու երկիրների միջև հարաբերությունների խորացմանն օժանդակելու հարցում:

Վերջում Սերբիայի նախագահն հյուրերի հետ կիսվեց անցյալ տարի Ծիծեռնակաբերդում իր ստացած տպավորություններով: Նա հավելեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները ավելի կսերտանան և կբարելավեն, և առանցքային կլինի, եթե 2016 թվականին պաշտոնական այցով Սերբիա ժամանի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:  

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank