Ռուս եւ օտարերկրյա մի խումբ լրագրողներ հրետակոծման տակ են ընկել Սիրիայի Լաթաքիայի նահանգում
INTERNATIONAL NEWSՌուս եւ օտարերկրյա մի խումբ լրագրողներ հրետակոծման տակ են ընկել Սիրիայի հյուսիսում գտնվող Լաթաքիայի նահանգում:
Լրագրողների ուղղությամբ կրակ են բացել թուրքական սահմանի կողմից, հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: «Հրաձգությունը իրականացվում Էր Թուրքիայի սահմանի կողմից, Իդլիբի մերձակա Դամա բնակավայրի շրջանից»,-ասել Է նա:
Սիրիական բանակի տվյալներով՝ գնդակոծումը կատարում Էր «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումը, որի վրա չի տարածվում զինադադարի գործողությունը:
Ընդհանուր առմամբ արձակվել Է ութ արկ, որոնք ընկել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներից 150-ից մինչեւ 400 մետր հեռավորության վրա: Կոնաշենկովի խոսքով՝ Բուլղարիայից, Կանադայից եւ Չինաստանից ժամանած մի քանի մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



