Բուրջանաձեն խոստանում Է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ
INTERNATIONAL NEWSՎրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ եւ «Միավորված ժողովրդարանական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հույս ունի իշխանության գալ Վրաստանում 2016 թվականի աշնանը կայանալիք խորհրդարանական ընատրությունների արդյունքում եւ խոստանում Է առաջին հերթին կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
2015 թվականի ընթացքում Բուրջանաձեն մի քանի անգամ այցելել Է Ռուսաստան եւ հանդիպումներ անցկացրել առաջատար քաղաքական գործիչների, այդ թվում՝ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի եւ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ: Կարասինի եւ Բուրջանաձեի հանդիպումը վերջին անգամ Մոսկվայում կայացել Է փետրվարի կեսին:
«Շատ հետաքրքիր հանդիպում Էր, եւ ես անպայման կշարունակեմ նման հանդիպումները, քանզի գտնում եմ, որ վրաց-ռուսական հարաբերությունները շատ կարեւոր են երկրի ինչպես քաղաքական, այնպես Էլ տնտեսական հարցերի կարգավորման համար: Հատկապես կարեւոր եմ համարում այն, որ մեր անգործունակ ղեկավարության օրոք չվատանան երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրները: Երբ բնակչությունը ճիշտ որոշում ընդունի, եւ ես գամ իշխանության, անպայմանորեն փուլ առ փուլ կլուծեմ գոյություն ունեցող բոլոր խդնիրները»,-մարտի 1-ին հայտարարել Է Բուրջանաձեն «Փիրվելի » հեռուստաընկերության եթերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



