Yerevan, 28.November.2026,
00
:
00
BREAKING

Անձնական փորձ. ամենատհաճ փաստերը սեքսի մեջ

LIFE

Առաջին հայացքից թվում է, որ չկա ավելի հեշտ բան, քան սեքսով զբաղվելը: Գալիս ես բար, հյուրասիրում ես դուր եկած աղջկան, բերում ես հարմար մի տեղ և, խնդրեմ, անմոռանալի սեքսը քեզ է սպասում, բայց դե մենք գիտենք, որ իրականությունը շատ ավելի բարդ է: Հոգու խորքում մենք ինչ-որ տարօրինակ բան ենք ցանկանում, իսկ երբեմն էլ` լրիվ կոմիկական, բայց, այսպես, թե այնպես, մեր ենթագիտակցությունը ամեն ինչը պատկերում է շատ դետալավորված: Ներկայացնում եմ ձեզ 10 փաստ, որոնք Ձեզ տարօրինակ կարող են թվալ, գուցե անգամ տհաճ, բայց դա իրականություն է, այնպես որ, ստիպված եք համակերպվել դրանց հետ:

10. Տրանսսեքսուալների մասնակցությամբ պոռնոհոլովակները դիտողների մեծ մասը հետերոսեքսուալ տղամարդիկ են

Ցանկացած ոք, ով ծանոթ է համացանցին գիտի, թե ինչքան շատ պոռնոգրաֆիկ կոնտենտ կա համացանցում: Հաճախ, պոռնոգրաֆիկ կոնտենտը ունի նեղ ճաշակային ուղղվածություն: Օրինակ, տրանսսեքսուալների մասնակցությամբ պոռնո: Իրենց վրա արհեստական առնանդամներ հագնող կանանց մասնակցությամբ հոլովակները դարձել են աննախադեպ պոպուլյար: Ուզո՞ւմ եք իմանալ, թե ովքեր են նման հոլովակները հիմնականում դիտում: Այո-այո, դա հետերոսեքսուալ տղամարդիկ են: Մի քանի տարի առաջ, երկու նեվրոլոգներ` Սայ Գադդամն ու Օգի Օգասը որոշեցին ուսումնասիրել ավելի քան 1 միլիարդ որոնողական հայտ` համացանցում արված, իսկ հետո հրապարակել իրենց ուսումնասիրությունների արդյունքները:

Պարզվեց, որ մեծերի համար կայքերում որոնումների 4-րդ տեղում են տրանսսեքսուալների մասնակցությամբ հոլովակները, իսկ դրանց ակնդրների մեծ մասը հետերոսեքսուալիստ տղամարդիկ են: Մոտավորապես նման արդյունքներ են ցույց տվել նաև Հյուս-Արևմտյան համալսարանի ուսումնասիրությունները, որոնց արդյունքում պարզվել էր, որ պոռնո նայող տղամարդկանց կեսից շատը հետերոսեքսուալ են, իսկ երկոորդ տեղում` 42 տոկոսով, բիսեքսուալներն են: Մի խոսքով, լրիվ հետերոսեքսուալ բազմաթիվ տղամարդիկ սիրում են նման ֆիլմեր:

9. Հետերոսեքսուալ տղամարդիկ սիրում են նայել առնանդամներին

Սա հակասական է հնչում, բայց հետերոսեքսուալ տղամարդիկ նույնքան հաճույք են ստանում առնանդամներին նայելիս, որքան արգանդների: Վերոնշյալ երկու նյարդաբանները իրենց ուսումնասիրություններում պարզել են, որ կանանց սեռական օրգանները դիտվում են մի քիչ ավելի շատ, քան տղամարդկանցը, բայց տարբերությունը շատ չնչին է: Նրանց կողմից իրականացված մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ 40.000 ամենապապուլյար պոռնոկայքերից 1000 հետերոսեքսուալ կոնտենտով կայքեր շեշտադրումներ են անում զավեշտալի մեծ առնանդամների վրա: Կայքերի մոնիտորինգը ցույց է տվել, որ 100 ամենապոպուլյար պոռնոգրաֆիկ պատկերներից 21-ում տղամարդկանց սեռական օրգաններ են` մեծ պլանով: Հետևությունն ակնհայտ է. բազմաթիվ հետերոսեքսուալ տղամարդիկ սիրում են նայել այլ տղամարդկանց առնանդամներին: Այս ֆենոմենն ունի մի քանի հավանական բացատրություն: Օրինակ, մեր ուղեղը ենթագիտակցաբար հուշում է մեզ, որ այլ տղամարդու էրեկցիան վկայում է հասանելի կնոջ մոտ լինելու մասին, բայց սա միայն ենթադրություն է:

8. Ձեր սեռական կյանքն ազդում է ձեր աշխատավարձի վրա

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ավելի հագեցած սեռական կյանքով ապրող մարդիկ ավելի երջանիկ են, բայց արդյո՞ք դա ազդում է մարդու բարեկեցության վրա: Եթե դուք, իհարկե, տղամարդ մարմնավաճառ չեք, ապա թվում է, թե ոչ մի ուղղակի կապ գոյություն չունի սեքսի ու աշխատավարձի մեջ: Բայց արի ու տես, որ նման կապ ոչ միայն կա, այլև կարելի հաշվարկել դրանց փոխազդեցությունը: Անցած տարի Ռասկինի համալսարանի գիտաշխատողները ուսումնասիրել էին հույների տարեկան բյուջեները և պարզել էին, որ նրանք, ովքեր 4 և ավելի անգամ են զբաղվում սեքսով շաբաթվա մեջ, էականորեն ավելի շատ են գումար վաստակում, քան ավելի ցածր սեռական ակտիվություն ունեցող հույները: Սակայն արդարության համար պետք է նշել, որ պարտադիր չէ, որ մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը լինի: Պարզապես առողջ սեռական կյանք վարող անհատներն ավելի երջանիկ են, ավելի ակտիվ ու ավելի բարձր ինքնագնահատական ունեն, իսկ ինչպես հայտնի է, այդ որակները էականորեն նպաստում են կարիերային աճին:

7. Պոռնոն ձեզ ավելի համբերատար կարող է դարձնել

Այն ամենում, ինչը մենք կապում ենք պոռնոգրաֆիայի հետ` գեղեցիկ կանայք, հիմար երկխոսություններ, թմրամոլություն և այլն, տոլերանտությունը կարծես ոչ մի տեղ չունի: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ պոռնոֆիլմեր դիտողները շատ ավելի համբերատար ու հանդուրժող են, քան նրանք, ովքեր դա չեն անում: Ավելին, այդ հետազոտությունների համար միասեռ ամուսնությունների ընդունումը կողմնակիորեն կապված է այս երևույթի հետ: Իրականում համացանցային պոռնոյի ազդեցությունը շատ լուրջ է, և ի թիվս այլ էֆֆեկտների, հետերոսեքսուալ մարդկանց ավելի հանդուրժող է դարձնում միասեռական հարաբերությունների նկատմամբ: Սկզբում մարդիկ ընդունում են այն պարզ փաստը, որ ոչ բոլորը պետք է լինեն հետերոսեքսուալ, իսկ հետո աստիճանաբար համակերպվում են մնացածի հետ:

6. Հեծանիվ քշելը կարող է բերել իմպոտենցիայի

Եթե հեծանիվը` որպես քաղաքային տրանսպորտ օգտագործելը շատ օգտակար է բնապահպանության տեսակետից, ապա ձեր սեռական կյանքի հարցում` ոչ այդքան: Պարզվում է, որ հաճախակիորեն հեծանիվ քշելը կարող է իմպոտենցիայի հանգեցնել: 1997 թվականից անցկացվող հետազոտությունը ցույց է տվել, որ հեծանիվը ավերիչ ազդեցություն կարող է ունենալ տղամարդկանց լիբիդոյի վրա, որովհետև հեծանիվ քշելիս, այդ պրոցեսսի ժամանակ մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում տղամարդկանց սեռական օրգանների վրա, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Իհարկե, սա պարտադիր հետևանք չէ, և ամեն հեծանիվ սիրողի մոտ չէ այս խնդիրն ի հայտ գալիս, բայց համաձանեք, ամեն ծխողի մոտ էլ չէ, որ քաղցկեղ է առաջանում…

Ameriabank's Investor's Day: Exploring Armenian and Georgian Capital MarketsBlack Friday - 50% Off Unibank Card IssuanceNext Stop for Financial Literacy at Global Bridge Educational Complex: Idram and IDBankUcom Hosts Participants of FAST’s Generation AI Program Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New ScamOne Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with Unibank