Հավաք և երթ՝ ի հիշատակ անմեղ զոհերի
SOCIETY2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել է 8 տարի: Ինչպես հայտնում է Past.am-ը, այսօր ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նախաձեռնել էին հավաք և երթ դեպի Մյասնիկյանի արձանին հարակից տարածք՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր ելույթում նշեց. «Մենք ԱԺ-ում օրենքի մեջ փոփոխության նախագիծ ընդունելու մասին հարց ենք բարձրացրել: Ըստ դրա՝ ամեն տարի այս օրը պետք է նշվի որպես համազգային բողոքի օր, պետական ահաբեկչության, բռնաճնշումների օր:
Բայց եթե անգամ խորհրդարանը չընդունի, ժողովրդի կամքն ավելի բարձր է: Ժողովրդի պայքարը՝ ամեն տարի հավաքվելով այստեղ, դա է որոշում՝ հիշատակի՞ օր է, թե՞ ոչ: Մենք ամեն տարի պետք է հավաքվենք այստեղ, որ մեր երկիրը չունենա պետական բռնաճնշումներ»:
Այնուհետև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն ընթերցեց քաղաքական հայտարարության տեքստը, որի տակ ստորագրել է 6 քաղաքական ուժ՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», «Քաղաքացիական պայմանագիրը», ԱԻՄ-ը, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, ՀԺԿ-ն և «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը: Հավաք-երթի ավարտին քաղաքացիներն ու քաղաքական ուժերը ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանին: Ոստիկանները նույնպես ծաղիկներ դրեցին:
Լևոն Փանոսյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



