Արաս Օզբիլիսը պատրաստվում է «Բարսելոնա»-ի դեմ խաղին
SPORTՄադրիդի «Ռայո Վալյեկանո»-ն մարտի 3-ին Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում ուժերը կչափի «Բարսելոնա»- ի հետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, «Ռայո Վալյեկանո»-ի ընդհանուր խմբում թիմի մյուս ֆուտբոլիստների հետ մարզվում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
Պրիմերայի նախորդ՝ 26-րդ տուրում «Բետիս»-ի հետ հանդիպմանը Օզբիլիսն առաջին անգամ հայտավորվել էր մադրիդյան թիմի կազմում, սակայն խաղադաշտ դուրս չեկավ եւ մնաց պահեստայինների նստարանին:
Իսպանական ակումբը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է հայ կիսապաշտպանին, որի տրանսֆերային իրավունքը վերջերս 1.3 միլիոն եվրոյով գնել էր Ստամբուլի «Բեշիկթաշ»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



