Արմանիսի ոսկու հանքի 300 աշխատակիցները երկու ամսվա աշխատավարձ չեն ստացել. «Հրապարակ»
ECONOMICS«Երեկ խմբագրություն էին զանգահարել Լոռու մարզի Արմանիսի ոսկու հանքի աշխատակիցները և հայտնում էին, որ գործարանն արդեն երկու ամիս է՝ իրենց չի վճարում հարկադիր պարապուրդի դիմաց։ Աշխատակիցները նաև հայտնում էին, որ գործարանն իրենց պարտք է հունվար և փետրվար ամիսների հարկադիր պարապուրդի գումարները՝ 2/3-ի չափով։ Նրանց խոսքով, պարզ էլ չէ, թե երբ գործարանը կկարողանա վճարել իրենց, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, այն կալանքի տակ է գտնվում։ Հիշեցնենք, որ Արմանիսի ոսկու հանքը փակվեց նախորդ տարվա վերջին։ Ըստ զանգահարած աշխատակիցների, գործարանը երկու ամսվա աշխատավարձ է պարտք շուրջ 300 աշխատակցի։ Աշխատակիցները նաև դժգոհում էին, որ թեև գործարանն աշխատավարձ չի կարողանում վճարել, սակայն նոր աշխատակիցներ է ընդունում, օրինակ՝ անվտանգության պետի տեղակալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։