Աննա Սեդակովան խոստովանել է, որ ինքնասպանության շեմին էր հայտնվել
LIFEԵրգչուհի Աննա Սեդակովայի կյանքում կրկին լուսավոր շրջան է հայտնվել։ Երգչուհին երջանիկ է իր սիրելիի՝ պարող Սերգեյ Գումանի հետ։ Զույգը իդեալական հարաբերությունների մեջ է, նրանք խոստովանում են, որ ամբողջ ազատ ժամանակն իրար հետ են անցկացնում եւ շատ են իրար սիրում։
Սակայն երգչուհու կյանքը միշտ չէ, որ լավ է ընթացել։ Սեդակովան խոստովանել է, որ իր կյանքում պահ է եղել, երբ ինքը կանգնած էր ինքնասպանության շեմին։

«Պատուհանից դուրս մութ էր, եւ ես ապրել չէի ցանկանում։ Անիմաստ էր։ Ես չէի հասկանում՝ ով եմ ես, ինչու եմ օտարացել, որ պահին եմ շեղվել ճանապարհից։ Իսկ նա նույն քաղաքում էր՝ ինչ-որ տեղ»,- գրել է երգչուհին՝ խոստովանելով, որ այդ ժամանակ ինքն էր սիրելիի հետ հարաբերությունները փչացրել։ Այսօր, սակայն, ամեն ինչ անցյալում է, եւ Սեդակովան նոր կյանք է սկսել ու շատ երջանիկ է։
Պատրաստեց Past.am-ը:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



