Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը «Աերոֆլոտ Օփեն 2016» -ում մեկնարկել են հաղթանակով
SPORTՄոսկվայում մեկնարկած «Աերոֆլոտ Օփեն 2016» շախմատային փառատոնի շրջանակներում կայացել են 1-ին տուրի հանդիպումները: Գլխավոր A մրցաշարին մասնակցող գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը առաջին տուրի պարտիաներն ավարտել են հաղթանակով:
A մրցաշարին մասնակցում է 86 շախմատիստ, որից 67-ը գրոսմայստեր է:
B մրցաշարին մասնակցում է 94 շախմատիստ: Հայաստանը B մրցաշարում ներկայացնող 9 շախմատիստներից առաջին տուրում հաղթել են Մանվել Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանը, Տիգրան Քոթանջյանը: Վահե Բաղդասարյանը, Տիգրան Հարությունյանը, Դավիթ Գեւորգյանը Հովիկ Հայրապետյանը, Դավիթ Միրզոյանը, Նորայր Թորոսյանը պարտվել են:
C մրցաշարին Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստներից հավթել է միայն Արթուր Ղարագյոզյանը: Սամվել Խաչատրյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Արթուր Դավթյանը եւ Արփինե Գրիգորյանը պարտվել են: