Արագածոտնի մարզի դատախազի ունեցվածքը
ECONOMICSԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Դավիթ Վեքիլյանի՝ Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Վեքիլյանին է պատկանում NISSAN PATROL 4.8I մակնիշի մեկ ավտոմեքենա: Արագածոտնի դատախազի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 15 միլիոն դրամ եւ 35 հազար ԱՄՆ դոլար: Մինչ դատախազի պաշտոնն զբաղեցնելը նախկին աշխատանքի դիմաց Վեքիլյանի 20 օրվա աշխատավարձը կազմել է 447 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Դավիթ Վեքիլյանը նախկինում աշխատել է զինդատախազությունում՝ որպես քննիչ, հետո տեղափոխվել է ՀՔԾ, ապա՝ հատկապես կարեւոր գործերի քննության վարչություն՝ որպես ավագ դատախազ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



