Թուրքիան ՆԱՏՕ-ի նավերին թույլ չի տվել մտնել իր ջրային տարածք
INTERNATIONAL NEWSԹուրքիան ՆԱՏՕ-ի նավերին թույլ չի տվել մտնել Էգեյան ծովում իր ջրերը: Դաշինքի առաքելությունը կայանում էր Թուրքիայից Հունաստան եւ հետո եվրոպական այլ երկրներ ուղեւորվող անօրինական միգրանտներով նավակներին բռնելը:
Այս մասին, հայտնում է France Presse լրատվական գործակալությունը:
Այս տեղեկատվությունը ֆրանսիական գործակալությանը հաստատել են Բրյուսելում մի քանի դիվանագիտական աղբյուրներ:
Նրանցից մեկի խոսքով` Հյուսիսատլանտյան պայմանագրի դաշինքի կազմակերպության առաքելության նկատմամբ Անկարայի դիրքորոշման մասին հայտնի է եղել սկզբից:
Թուրքիան համառում է այն բանում, որպեսզի նավերի տեղակայման շրջանները որոշելու համար ՆԱՏՕ-ի ծովային խմբավորման գերմանացի հրամանատար Յորգ Կլայնը ժամանի Անկարա, ինչը դաշինքը հրաժարվում է կատարել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



