Yerevan, 30.July.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհի ամենագեղեցիկ թխահերները (լուսանկարներ)

LIFE

Նրանք, ովքեր պնդում են, որ աշխարհի ամենագեղեցիկ կանայք թխահերներն են, հիշեցնում են «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք»մրցույթների հաղթողներին, որոնց 90%–ը սևահեր է։ Հոգեբանների համոզմամբ՝ թխահերներն ավելի կրքոտ են, կրակոտ, զգացմունքային ու անզիջում։ Ներկայացնում ենք աշխարհի ամենագեղեցիկ թխահեր կանանց՝ ըստ «Elle»–ի։

Ամերիկուհի Մեգան Ֆոքս

Հոլիվուդի ամենագրավիչ կանանցից մեկը, որին աչքերի համար ներում են ամեն ինչ՝ թե՛ դերասանական տաղանդի ակնհայտ բացակայությունը, թե՛ «բյութի թյունինգի» հանդեպ սերը։ «Չարախոսները» պնդում են, որ Մեգանն իր գեղեցկության համար պարտական է ոչ թե բնությանը, այլ պլաստիկ վիաբուժությանը։ Համենայնդեպս, դա հանճարեղ պլաստիկա է։

Իտալուհի Մոնիկա Բելուչչի

Վերջին 20 տարվա ընթացքում Մոնիկա Բելուչչին պաշտոնապես աշխարհի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսակիրն է։ Ո՛չ տարիքային թորշոմածությունը, ո՛չ քաշի տատանումները չեն նսեմացնում աշխարհն իր հմայքով նվաճած «հրակեզ» իտալուհու հրապույրը, որն արդեն 50 տարեկան է։

Հնդկուհի Այշվարիա Ռայ

Հնդկաստանի և մեր մոլորակի գեղեցկուհիներից մեկը, որը 1994–ին ստացավ «Միսս աշխարհի» թագը։ Ռայը Բոլիվուդի համար անսովոր արտաքին ունի՝ թուխ մաշկ, բաց գույնի աչքեր, նրբասլաց կառուցվածք։ Նա չկորցրեց իր երկրպագուներին անգամ ծննդաբերությունից հետո, երբ ավելացավ 30 կգ քաշով։ Հնդկուհին այսօր էլ շարունակում է մնալ Կաննի կարմիր գորգի հիմնական ու սպասված զարդերից մեկը։

Իսպանուհի Պենելոպա Քրուս

Կրակոտ իսպանուհին դասվում է վառ խառնվածք ունեցով սևահերների թվին։ Օսկարակիր դերասանուհին նախընտրում է արտաքինի հետ կապված փորձարկումներ չանել. թուխ մաշկը, դարչնագույն աչքերը և սև վարսերը դարձան նրա այցեքարտը. դերասանուհին միայն ընդգծում է բնությունից շնորհվածը։

Բրազիլուհի Ադրիանա Լիմա

«Victoria's Secret»–ի ամենահրապուրիչ հրեշտակներից մեկն իրավամբ համարվում է աշխարհի ամենացանկալի կանանցից մեկը։ Իսկական բրազիլուհիների նման արտակարգ չափերով օժտված Լիման ասես գիշատիչ լինի։

Բրիտանուհի Քեթրին Զեթա–Ջոնս

Ժամանակին Հոլիվուդի ամենաազդեցիկ տղամարդկանցից մեկը՝ Մայքլ Դուգլասը, այնպես էր կորցրել գլուխն այս կնոջ պատճառով, որ իր նախկին կնոջը հսկայական «փոխհատուցում» վճարեց՝ Քեթրինի կողքին լինելու համար։ Նրանք ամուսիններ են առ այսօր։

Մեքսիկուհի Սալմա Հայեք

Դերասանուհին, որի մասնկացությամբ ֆիլմերը հավակնում են Կաննի արմավենու ճյուղին, ամուսնացած է միլիոնատեր, մեկենաս ու կոլեկցիոներ Ֆրանսուա–Անրի Պինոյի հետ։ Սալմայի այրող գեղեցկությունը չի խամրում տարիների հետ։

Հայուհի Քիմ Քարդաշյան

Մեր ժամանակի ֆենոմենը, թիվ 1 աստղը, որը հայտնվում է նշանավոր ամսագրերի շապիկներին, նորաձևության ցուցադրությունների և աշխարհի ամենահեղինակավոր մրցույթների առաջին շարքերում։ Քիմ Քարդաշյանն է նորաձևություն մտցրել կանացի յուրահատուկ չափերի հետ կապված նոր միտումը։ Էպատաժային կերպարներով ընդգծված մարմնին է հակադրվում Քիմի զարմանալիորեն նուրբ ու գեղեցիկ դեմքը՝ համաչափ դիմագծերով։ Սև վարսեր, մուգ դարչնագույն աչքեր, երկար թարթիչներ, օվալաձև դեմք։ Բոլոր փորձերը՝ փոխելու մազերի գույնը, Քիմի համար անհաջող էին. շիկահերի կերպարում նա չի ձգել նույնիսկ մեկ ամիս. հայուհին կատարյալ է հենց մուգ վարսերով։

Չինուհի Ֆան Բինբին

Հենց այս կնոջն է ամբողջ Ասիան համարում աշխարհի ամենահմայիչ կինը։ «L'Oreal»–ի գեղեցկության «դեսպանին» իր ոչ երկրային արտաքինի համար համեմատում են ճենապակե արձանիկի հետ։

Ալսու, ռուս երգչուհի

Թաթարական ծագումով ռուս երգչուհին փառքի հասավ ամբողջ ՌԴ–ում 15 տարեկանում։ երկար տարիներ նա համարվում էր Ռուսաստանի ամենապահանջված երգչուհիներից մեկը, իսկ 2000թ.Ռուսաստանը ներկայացնելով «Եվրատեսիլում»՝ գրավեց 2–րդ տեղը։

Չնայած հոր համբավին, որը «Лукойл»–ի գլխավոր մենեջերն է՝ Ալսուն երբեք բացասական տպավորություն չի թողել հանրության վրա։ Ներկայումս երգչուհու կարիերան նրա կյանքում երկրորդ տեղում է. Ալսուն ամբողջովին նվիրվել է դուստրերի դաստիարակությանը՝ չկորցնելով իր միլիոնավոր երկրպագուներին։

 

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia