Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Հակաաստղագուշակ՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

LIFE

Չար, զվարթ և ոչ ստանդարտ հակաաստղագուշակ կենդանակերպի բոլոր նշանների համար։

Խոյ

Ծայրահեղ ագրեսիվ, ռազմատենչ և դաժան։ Դժվարությամբ է հիշում ամենապարզ բաները։ Եթե կարողանար՝ մարդկանց գլխին խաղ կխաղար, սակայն  մշտապես նոր կամ ոչ այդքան, ճանապարհներ է փնտրում։ Գռեհիկ է եւ սրտաբաց։  Սիրում է գարեջուր և սուր կատակներ։ Մանուկ հասակում երազել է զինվորականի կամ տիեզերագնացի մասնագիտության մասին, և այդ պատճառով հաճախ է կռիվներ ստեղծում։ Ընտանեկան կյանքում նրան  հեռու է պետք պահել փողից՝ ակնթարթորեն կվատնի ամբողջը և ինքն էլ չի իմանա, թե ինչպես․․․

Շրջապատում ձանձրալի է՝ ժամերով խոսում է ինքն իր մասին և չի նկատում ուրիշներին։ Ոչ սթափ վիճակում հակված է սկանդալների և ապստամբությունների։

Ցուլ

Փոքրոգի, ձանձրալի, շողոքորթ, մատնիչ։ Ապրում է կյանքի հոսքին զուգահեռ և միշտ կատարում է տնօրինության հրահանգները։ Բնույթով դերասան է, սակայն իրականում ատում է բոլորին՝ համարելով ինքն իրեն տիեզերքի կենտրոնը։ Սիրում է հարստությունը՝ ժլատություն է անում գաղտնի և անընդմեջ։ Պատրաստ է վերջին շապիկը հանել, բայց ոչ իր հագից, այլ՝ մերձավորի։  Եսակենտրոն է, սադիստական հակումներով, ընտանիքն ահաբեկում է մանկուց մինչ խորը ծերություն՝ չնայած արտաքնապես թվում է քաղաքավարի և քնքուշ։ Չի վստահում ոչ ոքի՝ նույնիսկ ինքն իրեն։

Երկվորյակներ

Հավերժական երեխա՝ ինչպես մտավոր առումներով, այնպես էլ զգացմունքների տեսակետից։ Հրաժարվում է հասունանալ և ավելի հաճախ մակաբուծում է ինչ-որ մեկի հաշվին մինչ խորը ծերություն։ Միակ բանը, որ իսկապես սիրում է, անըդմեջ անիմաստ խոսել։ Քիչ է կարդում, սակայն ունի իր անձնական կարծիքը, որը հաճախ է փոփոխում։  Հիմնականում դառնում է դերասան կամ գրող։ Տանել չի կարողանում լարվածությունը՝ ոչ մտովի, ոչ էլ ֆիզիկական։ Պաշտում է հյուրեր ընդունել, սակայն հյուրասիրում է նրանց թեյով և կոնֆետներով, իսկ ավելի հաճախ՝ դատարկախոսությամբ։

Խեցգետին

Ըստ էության պարտվող է։ Պահպանողական է և հարմարվող՝ ինքնաճանաչողության մեջ սուզված։ Ոչինչ չի փոխի նրա համոզմունքները, սակայն նա սիրում է վիճել, որպեսզի ուզածի պես ծաղրի դիմացինին և բարձրանա սեփական աչքերում։  Վախից կարող է առաջինը հարձակվել, սակայն գալով վտանգը՝ փախչում է իր բույնը՝ այն տեղը, որն այս աշխարհում ամենից շատ է սիրում և փայփայում։ Հաճույքով է զրպարտում բոլորին, իրեն իրավիճակի տիրակալ համարում՝ ուժեղ և վստահ ձևանալով։ Իրականում վախկոտ է, մենակություն և հանգիստ է սիրում։

Առյուծ 

Վաղ մանկությունից հակված է հարբեցողության և դրամաշորթության։ Մնացած այլ գործերում ծույլ է։ Մանուկ հասակում ծնողներից է գումար  կորզում, հետագայում ՝ ընկերներից և ծանոթներից։  Նրա հսկայական գոռոզությունն ու եսասիրությունը կարող են թունավորել բոլորի կյանքը, իսկ շատակերությունը ՝ սննկացնել ցանկացած գրպան։  Դրա հետ մեկտեղ նա երբեք չի գիրանում։ Սիրում է, երբ աշխարհը նրա շուրջ է պտտվում, այդ պատճառով միշտ ձգտում է լինել առաջինը, և եթե դա չի ստացվում՝ ցամաքում է և չափսերով փոքրանում։ Անսասան ինքնամեծարման , ինքնագնահատման և անսխալականության զգացումների տեր է։ 

Կույս

Սովորոբար փղի հմայք և ճագարի ուղեղ ունի։ Մանրոգի, ժլատ, ձանձրալի և կռվարար։ Կույսի մանրախնդրությունը անտանելի է դարձնում իրեն ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում։ Իր ձանձրալիությամբ և բծախնդրությամբ ունակ է ոչնչացնել ցանկացած գործ և մահվան հասցնել յուրաքանչյուրին։ Նա երբեք իմպրովիզացիաներ չի անում՝ ձանձրալի և մանրակրկիտ պլաններ նախագծելիս իր և մտերիմների համար։ Ամեն հարցում նրա մոտ սառը  հաշվարկ է, և այն, ինչ նա անում է, բարդ է, ծանրակշիռ և ձանձրալի։ Բացի այդ, նա ինտրիգների վարպետ է, և եթե թշնամիներ ունենա՝ չի հանդարտվի, մինչև որ չվերացնի նրանց ամբողջ ազգն ու տակը։

Կշեռք

Այս նշանի տակ ծնվածները իսկական անբախտներ են։ Նրանց երկու ձեռքերն էլ ձախ են, լսողությունն ու տեսողությունը ՝ բութ։ Հումորի զգացումն ու փառասիրությունը՝ սաղմնային չափսերի։ Նրանք երբեք չունեն ոչ փող, ոչ հաջողություն սիրո հարցերում, անհաջողակ են և տանը, և աշխատավայրում։ Չեն կարող ոչ վաստակել, ոչ փայլել, ոչ էլ զարմացնել։ Բացարձակ ունակ չեն որոշումներ կայացնել։ Սկսում են սարսափահար դողղացնել, սառը քրտինքով են պատվում և ուշագնաց լինում։ Այդ պատճառով, նրանց փոխարեն որոշումներ են կայացնում ուրիշները։ Սիրում են իրենց արվեստի գիտակ ձևացնել, թեև գլուխ չեն հանում ոչ մի բանից։ Հաճախ  սենտիմենտալ հուշագրություններ են գրում։

Կարիճ

Շատ վտանգավոր են, նույնիսկ հեռավորության վրա։ Դավաճանում են, խաբում, ինտրիգներ ստեղծում՝  ոչնչացնելու հաճույքը վայելելու համար։ Նպատակին հասնելու համար միջոցներ չեն խնայի։ Լավ կարծիք են ստեղծում իրենց մասին՝ չխնայելով ուժերն ու միջոցները։ Ուրիշների հաշվին կարիերա են ստեղծում։ Եթե նրանք ասում են, որ բարձր են գնահատում  ձեզ հետ ընկերությունը, ուրեմն իմացեք, որ մեկ ժամ առաջ գաղտնի քարկոծել է ձեզ տնօրինության առաջ։ Պաշտում է գռեհիկ կատակները և պոռնոֆիլմերը։ 

Աղեղնավոր

Հաճախ երջանիկ ապուշի տեսք ունի և գրեթե միշտ հենց այդպիսինն ել կա։ Նրա հիմար լավատեսությունն ու համառությունը ոչինչը չի կարող կանգնեցնել, նույնիսկ տանիքից ընկած աղյուսը։  Հինգ րոպե խոսելուց հետո ուզում ես արագ սատկացնել նրան։  Մանկուց սիրում է պարտադրել իր ներկայությունն ու հիմար մտքերը։ Ագրեսիվ լավատես է, համատեղ կյանքում շատ բարդություններ առաջացնող։ Սիրում է ստել և հորինել՝ երբեմն, ինչպես ինքն է կարծում, միայն բարի մտադրություններից ելնելով։ Սիրում է ամբոխներ, աղմկալի հավաքույթներ և այն տեղերը,  որտեղ կարելի անվճար ուտել և խմել։

Այծեղջյուր

Դաժան է, սառնասիրտ և անհոգի սառցաբեկորի նման։ Տանը ժանդարմ է,  աշխատավայրում՝ բռնակալ։ Իր կյանքի իմաստն է տեսնում բռնակալության և ուրիշներին ճնշելու մեջ, բծախնդիր է մանրուքների նկատմամբ, բացառապես զրկված է հումորի զգացումից։ Ծեծում է երեխաներին և ահաբեկում ամուսնուն (կնոջը)։ Նահանջում է միայն ֆիզիկական ուժի կամ հոգեբանական ճնշման ներքո։ Մեծամտության և անկատարության բարդույթների, նվազագույն մտավոր և հոգեբանական ունակությունների  հազվադեպ համադրություն։ Այդ պատճառով էլ միշտ ձգտում է տնօրինել։

Ջրհոս

Երազկոտ և հեքիաթասեր, բացառապես կտրված իրական աշխարհից։ Երբեք չի վերադարձնում պարտքը, որովհետև վերցնելուց հետո անմիջապես ծախսում է և մոռանում պարտքի մասին։ Միշտ խախտում է տված խոստումները, չի սիրում աշխատել։  Բամբասում է և չարախոսում իր մտերիմների մասին։ Հանգիստն անցկացնում է, սովորաբար, մի ինչ-որ ամայի վայրում, քանի որ ամբողջ գումարը ծախսել է մադկությանը փրկող ինչ-որ մի նախագծի վրա։

Ձկներ

Նրանք չեն կարող ապրել առանց ստի և ստորության։ Սովորաբար այնքան են ստում, որ երբեմն իրենք էլ չեն հասկանում՝ որտեղ է նրանց մոտ սուտը, և որտեղ է ճիշտը։  Ձկները հակասում են իրենց իսկ ասածներին, անընդհատ ճողոպրում են, սակայն չունեն դրանից ոչ մի օգուտ՝ վարվելով, այսպես ասած, «հանուն արվեստի»։ Բացի այդ, նրանք շատ են սիրում  միջամտել ուրիշների անձնական խնդիրներին՝ ձևանալով ընտանեկան հոգեբան, և այդքանից հետո ուրիշի գաղտնիքների ու անկեղծությունների մասին բամբասել։ Աշխատել , կամ որևիցե բան անել չեն սիրում, իսկ պարտադրել նրանց անհնար է, միևնույն է, կփախչեն։

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan