Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Օրվա աստղագուշակը. մարտ 3

LIFE

Խոյ

Խոյերն օրվա ողջ ընթացքում էներգիայի ներհոսք կզգան: Հիանալի օրեր են ֆիզիկական ծանրաբեռնվածությունների հետ կապված ցանկացած զբաղմունքի համար: Հաջող կանցնի տեխնիկայի, էլեկտրոնիկայի, նոր սարքավորումների հետ կապված աշխատանքը: Զգալի տեղաշարժեր են սպասվում բիզնեսում, սպորտում: Անհատական նվաճումները ձեզ համար խմբակայիններից կարևոր կլինեն, սակայն աստղերը խորհուրդ են տալիս չարհամարհել թիմային հետաքրքրությունները:

Ցուլ

Շատ Ցուլերի կպատի գործունեության ծարավը: Ջանքեր գործադրելու դաշտ կարող է դառնալ տունը, գրասենյակը, աշխատավայրը: Հարաբերություններում առաջին հորիզոնական դուրս կգան կրքերը, ակնհայտ համակրանքներն ու հակակրանքները: Սիրահարված Ցուլերը կցանկանան իրենց զգացմունքներն ամրապնդել արարքներով: Աստղերը զգուշացնում են զերծ մնալ չափից դուրս ագրեսիվությունից և  համառությունից: Այդ որակները կարող են քողարկել ձեր նվաճումները:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում զբաղվել բարձր ակտիվություն և շարժունություն պահանջող գործերով: Լավ օր է սպորտի, տեխնիկական ստեղծագործության սիրահարների համար: Վատ պահ չէ նաև բիզնեսի, կառավարման, գործնական հոգեբանության հիմունքները սովորելու, նման ուղղվածություններով դասընթացների այցելելու համար: Եռանդուն գործունեությունը կբերի հին ընկերների հետ շփման կան նորերի ձեռքբերման:

Խեցգետին

Խեցգետիններին օգտակար կլինի ավելի ակտիվանալ: Էներգիան և հնարամտությունը կրկնակի ցանկալի են, եթե ձեր տաղանդները զարգացնելու նպատակ եք հետապնդում: Ծնողներին խորհուրդ է տրվում ուշադրություն հատկացնել երեխաների բազմակողմանի զարգացմանը՝ ներառյալ ոչ միայն ինտելեկտուալ և գեղարվեստական զբաղմունքները, այլև ֆիզիկական առողջությունը, ճարպկությունը, դիմացկունությունը, հնարամտությունը:

Առյուծ

Առյուծների հաջողության հիմքը կլինի նրանց անձնական նախաձեռնությունը: Այսօր այն հաջողությամբ կպսակվի՝ հատկապես, եթե ձեզ դուր է գալիս ձեր զբաղմունքը և ձեր ակտիվությունից իսկական հաճույք եք ստանում: Ձեր էնտուզիազմը վարակիչ կլինի շրջապատի համար: Անսովոր նախաձեռնություններում կարող եք ապավինել համախոհների աջակցությանը: Արդյունավետ օրեր են մենեջերների, մարզիկների, ինժեներների, ծրագրավորողների համար:

Կույս

Կույսերը ճիշտ կանեն ավելի շատ վստահեն իրենց ներքին ազդակներին: Եթե ինչ-որ մեկի համար անակնկալ եք պատրաստում, չարժե կասկածել և դանդաղել: Յուրօրինակ գաղափարները ցանկալի չէ պահածոյացնել ապագայի համար: Եթե մտահղացումը հետաքրքիր է, արժե անցնել դրա իրագործմանը: Կարող եք գովազդ կազմակերպել, սկսել կողմնակիցների որոնում, ձևավորել էնտուզիաստ համախոհների խումբ, ինչը կօգնի ձեր ծրագրի իրականացմանը:

Կշեռք

Կշեռքները ռիսկի են դիմում տարվել իրենց հետաքրքրող թեմաների քննարկումներով և բաց թողնել իրական մեկնարկի գերազանց հնարավորությունը: Այսօրվա համախոհները վաղը կարող են սառչել ձեր գաղափարների նկատմամբ և ձեզ միայնակ թողնել ձեր նախաձեռնություններում: Բացառված չէ, որ որոշ ժամանակ անց ինքներդ սկսեք ձեր գաղափարներին կասկածամտորեն նայել: Այնպես որ, չարժե ժամանակ կորցնել, եթե գործելու հնարավորություն եք ստացել:

Կարիճ

Նախօրեին ստացած ստեղծագործական ազդակը Կարիճները կպահպանեն նաև այսօր: Համառությունը և նպատակասլացությունը կօգնեն գործն ավարտին հասցնել՝ նույնիսկ խոչընդոտների առկայության դեպքում: Ձեր հետաքրքրվածությունը, հնարագիտությունը, տարվածությունը, գաղափարների յուրօրինակությունը ձեզ վրա կհրավիրեն հետաքրքրված անձանց ուշադրությունը: Սակայն հաղթանակը ձեզ հենց այնպես չի տրվի: Երեկոյան հնարավոր է գերհոգնածություն, սթրես:

Աղեղնավոր

Աղեղնավորները մինչև երեկո կմնան եռանդուն և նախաձեռնող: Որպեսզի էներգիան անիմաստ չվատնեք, արժե ներդնել այն ստեղծագործական գործունեության մեջ: Հիանալի օր է սպորտի, թատրոնի, քաղաքականության հետ կապված ցանկացած գործունեության համար: Հետևելով ձեր համոզմունքներին՝ կարող եք ձեր ժամանակի, ուժերի և միջոցների մի մասը ծախսել բարեգործական ակցիաների, ինչ-ինչ գաղափարների, հայացքների ակտիվ քարոզման վրա:

Այծեղջյուր

Շատ Այծեղջյուրներ այսօր կձգտեն ռիսկի և արկածների: Համարձակությունը, ազարտը և էնտուզիազմը միակ որակները չեն, որ ձեզ պետք կգան: Գործողություններում անհրաժեշտ է նաև հետևողականություն, այլապես ամենափայլուն նախաձեռնությունները կես ճանապարհին կմնան: Ցանկացած խաղում ցանկալի է գնալ մինչև վերջ՝ կիրառելով ոչ ստանդարտ մոտեցումներ: Միևնույն ժամանակ, չարժե միանգամից վատնել էներգիայի ողջ պաշարը:

Ջրհոս

Ջրհոսները ստիպված կլինեն նախաձեռնությունը հանձնել ուրիշներին: Ներդաշնակ միությունում ուժերը լավ հավասարակշռված կլինեն. գլխավորը զուգընկերոջը վստահելն է: Եթե ներքաշվեք հակամարտության մեջ, հնարավոր է, որ գործ ունենաք ավելի եռանդուն և հնարամիտ մրցակցի հետ: Այդ դեպքում կարևոր է ադեկվատ արձագանք տալ հարձակմանը, որպեսզի հաշիվը հավասարեցնեք: Օրը կարող է նշանակալի լինել անձնական հարաբերությունների համար:

Ձկներ

Ձկների համար կարևոր է չսավառնել ամպերում և կոնկրետ քայլեր ձեռնարկել: Առօրյա պարտականությունների կատարման, ինչպես նաև ստեղծագործական մտահղացումների իրականացման համար անհրաժեշտ է էներգիա ներդնել: Հարմար օր է վարպետության բարձրացման, նոր տեխնիկայի կամ մեթոդիկայի յուրացման համար: Բիզնեսի կառուցման և զարգացման համար ստիպված կլինեք չարչարվել: Եթե չունեք անհրաժեշտ հմտություններ, ձեզ պետք կգա մարզիչ կամ օգնական:

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6