Բեն Քարսոնը դադարեցնում է պայքարը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար
INTERNATIONAL NEWSՆախկին նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը մարտի 2-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահական մրցարշավին իր մասնակցությունը դադարեցնելու մասին: Իր որոշումը նա բացատրել է «քաղաքական առաջխաղացման» բացակայությամբ, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Ես քաղաքական առաջընթաց չեմ տեսնում «գերերեքշաբթիի» արդյունքների լույսի ներքո»,- Քարսոնի խոսքը մեջբերել է Politico-ն: Նա հայտնել է, որ չի մասնակցի Դեթրոյթում Հանրապետական կուսակցության նախընտրական բանավեճին, որը ծրագրված է մարտի 3-ին, հաղորդում է The Washington Times-ը:
Ինչպես նշվում է, Քարսոնը պաշտոնապես չի հայտարարել ընտրարշավը դադարեցնելու մասին: Նա հայտնել է, որ իր քաղաքական ապագայի շուրջ ելույթ կունենա մարտի 4-ին Մերիլենդի նահանգում:
Բեն Քարսոնը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցությունից պայքարի մեջ է մտել մայիսի 3-ին: «Շատերն էին ինձ խորհուրդ տալիս առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում, չնայած այն բանին, որ ես քաղաքական գործիչ չեմ»,- հայտարարել է 65-ամյա թոշակառու բժիշկը:



