Սիրիայի Համայի նահանգի 30-ից ավելի բնակավայրեր միացել են ազգային հաշտության գործընթացին
INTERNATIONAL NEWSՍիրիայի Համայի նահանգի 30-ից ավելի բնակավայրեր ռուսական Համակարգման կենտրոնի միջնորդությամբ միացել են ազգային հաշտության գործընթացին: Այդ մասին, լրագրողներին հայտնել Է ՀԱՄԱ-ի նահանգի հաշտեցման խմբի պետ փոխգնդապետ Գերման Ռուդենկոն:
«Շատ մանրակրկիտ եւ նուրբ աշխատանք Է, ընդհանուր առմամբ խմբի աշխատանքի ընթացքում արդեն շուրջ 30 բնակավայրեր հայտարարագրեր են ստորագրել հաշտության գործընթացին ու բանակցություններին միանալու մասին»,-ասել Է Ռուդենկոն:
Նա ճշտել Է, որ համաձայնագիրը, որը ստորագրման Է ներկայացվում տեղական իշխանության ներկայացուցիչներին, կետեր Է ներառում կառավարական զորքերի դեմ զենքի չկիրառման, հաշտության գործընթացին օժանդակություն ցուցաբերելու եւ տարածաշրջան պետական իշխանության վերադառնալու վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



