Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Արարատի մարզում սպանության գործի նախաքննությամբ բացահայտվել են նոր հանցագործություններ

SOCIETY

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 33-ամյա երիտասարդի սպանության մեխանիզմը, շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը։ Բացի այդ, քննությամբ բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Նորամարգում փետրվարի 22-ին հայտնաբերվել է Ջրաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Գ.Արզունյանի այրված դին, ում անհետ կորելու վերաբերյալ ահազանգ էր ստացվել օրեր առաջ։ 

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), մշակվել քննչական պլան, վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են բազմածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողը համագյուղացի երիտասարդի հետ 2016թ. փետրվարի 11-ին այցելել է Արարատի մարզի 46-ամյա մի բնակչի։ Միասին հաց են կերել, օղի խմել, որի ընթացքում առաջացել է վիճաբանություն՝ հայհոյելու պատճառով։ Նախնական քննության տվյալներով, վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդը  վառարանի մոտ դրված փայտով հարվածել է Գ. Արզունյանի գլխին և սպանել, ապա ջրաշենցի մյուս երիտասարդի հետ դիակը փաթաթել են գորգով, իր ավտոմեքենայով տեղափոխել Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող ջրատարի մոտ և այրել:

Օրենքով սահմանված կարգով, հիշյալ անձանց բնակարաններում, ինչպես նաև 46-ամյա տղամարդու ավտոմեքենայում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում վերջինիս տանը հայտնաբերվել են արնանման հետքեր պարունակող հագուստներ, արնանման հետք է հայտնաբերվել նաև տան միջանցքի պատի վրա, վերցվել են փորձանմուշներ։ 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Կատարված քննությամբ պարզվել են սպանությունից հետո  Ա. Արզունյանի դին Նորամարգ տեղափոխելու հանգամանքները, կատարված հանցագործության հետքերը թաքցնելու ուղղությամբ իրականացված քայլերը։ Բացի այդ, խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են գողության դեպքի առթիվ քննվող մեկ այլ քրեական գործով տուժողին պատկանող բազմաթիվ անձնական իրեր, անշարժ գույքի  գողացված վկայականներ, ինչպես նաև՝ դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը փաթեթավորվել է և ուղարկվել դատաքիմիական փորձաքննության։ 46-ամյա տղամարդու խոստովանական ցուցմունքի համա ձայն՝ նախորդ 6 ամիսների ընթացքում բազմիցս թմրամիջոց է իրացրել 12 անձի։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր, այդ թվում՝ մեղադրյալների կողմից տրված ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients