Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Նրա փոխարեն ես այլ կերպ կվարվեի. Նարինե Սուլթանյան

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվելիք «Քարտ բլանշ» բազմասերիանոց ֆիլմի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Ֆիլմի թրեյլերից պարզ է դառնում, որ այստեղ իսկական աստղաբույլ է հավաքված, նրանց շարքում տեսնում ենք նաեւ հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանին, ով դերասանական արվեստում երկարատեւ դադարից հետո առաջին անգամ որպես դերասանուհի է ներկայացել:

Երկարատեւ լռությունից հետո կրկին որպես դերասանուհի ներկայանալու որոշման, դժվարությունների եւ այլ հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է հաղորդավարուհի եւ դերասանուհի Նարինե Սուլթանյանի հետ:

«Առաջարկը շատ պատահաբար ստացա. Արման Նշանյանն աշխատանքի վայրում շատ անակնկալ կերպով առաջարկեց նկարահանվել իր եւ հոր՝ Ժան Նշանյանի ֆիլմում, ես էլ որոշեցի չեղարկել երկար տարիների դադարն ու կրկին ինձ փորձել այդ ոլորտում,- նշեց Նարինեն ու պատմեց դադարի պատճառների մասին,- դադարի համար խնդիր որպես այդպիսին չկար, սկզբում ունեի հարգելի պատճառ, հետո ծնվեց աղջիկս եւ ուշադրությանս մեծ մասն իրեն էր ուղղված: Լռությանս համար ինչ-որ չափով կա ափսոսանք, բայց մյուս կողմից ես զբաղվում էի ավելի կարեւոր գործով, բացի այդ՝ ինքս ինձ խոստացել էի, որ մի օր կանդրադառնամ իմ մասնագիտությանը»:

Որպես դերասանուհի ներկայանալու հետ կապված վախերի մասին խոսելիս՝  Նարինեն նշեց. «Ցանկացած մարդ, երբ երկար ժամանակ ինչ-որ գործով չի զբաղվում, հետո վերսկսկելու ժամանակ որոշակի դժվարությունների առաջ կարող է կանգնել: Վախերս ավելի շատ կապված էին նկարահանման ընթացակարգի հետ, քանի որ սա 24 մասանի ֆիլմ էր եւ մենք կարող էինք մի օր 9-րդ սերիան նկարահանել, հաջորդ օրը 20-րդը, ինձ համար կարեւոր էր, որ օրերի փոփոխությունից չտուժեր կերպարիս գիծը»:

«Քարտ բլանշ»-ում իր կերպարի մասին խոսելիս՝ դերասանուհին մանրամասներ ներկայացրեց. «Ֆիլմում մարմնավորում եմ մեծահարուստ տղամարդու կնոջ կերպարը. դերս զարգանում է տաղանդավոր դերասան Սամվել Սարգսյանի հետ: Իմ կերպարը` Ամինան, իրականում շատ փխրուն կին է, բայց ապրած կյանքից ելնելով՝ դարձել էր ինքնուրույն, նպատակասլաց եւ ուժեղ: Ամինան աշխատում է գինու գործարանում, իսկ հետո ամուսնանում գործարանի տիրոջ հետ: Կերպարիս մեջ դրամա կա, նա փոքր տարիքում կորցրել է մորը եւ մեծացել է Ռուսաստանում, ապրել է խորթ մոր հետ, շատ դժվարությունների միջով անցնելով՝ երիտասարդ տարիքում վերադարձել է Հայաստան եւ փորձել է ինքն իրենով հաջողությունների հասնել: Այդ երիտասարդ աղջիկը իր ամուսնու մեջ տեսել է ոչ միայն ամուսնու, այլեւ հոր, ապավենի եւ հենարանի, բայց ընթացքում հասկանում է, որ այդ տղամարդու նկատմամբ նա ոչ թե սեր է զգում, այլ վստահություն. Ի վերջո նրանց մեջ կա տարիքային մեծ տարբերություն, որն իր գործն անում է: Այո, կերպարս իր մեջ ունի ողբերգություն եւ հոգեբանական շատ մեծ բարդույթներ, որի արդյունքում նա կանգնում է  ընտրության առաջ, իսկ թե ինչ է հետո լինում, կտեսնեն ֆիլմում»:

Հերոսուհու հետ նմանությունների մասին խոսելիս Նարինեն նշեց. «Անշուշտ մեր միջեւ տարբերություններ կան, բայց ունենք նաեւ նմանություններ: Թեպետ ընդհանուր առմամբ ես չեմ կարող ասել, որ այդ կերպարն ինձ նման է, որովհետե նրա փոխարեն ես այլ կերպ կվարվեի»:

Նարինե Սուլթանյանը հատուկ նշեց, որ անձնակազմն իր համար մեծ նշանակություն է ունեցել. «Չեմ կարող չնշել, որ ֆիլմի հաջողության եւ իմ կերպարը ճիշտ ներկայացնելու համար շատ մեծ նշանակություն ունեցավ սցենարի հեղինակի աշխատանքը, հատուկ նշեմ, որ հրաշալի դերասանական անձնակազմ էր հավաքվել: Ես չգիտեմ, թե ինչ արձագանք կունենա ֆիլմը, բայց այն, որ ամեն բան իրականացվել է բարձր մակարդակով ու պրոֆեսիոնալիզմով, դա հաստատ է»,- ավելացրեց հաղորդավարուհին ու նկատեց.

«Այս տարիների ընթացքում շատ առաջարկներ եմ ունեցել, բայց ես ուղղակի, ինքնանպատակ երբեք չէի ընդունի մի առաջարկ, որտեղ թեկուզ մի փոքր կասկած ունենայի: Առաջարկն ընդունելու հարցում շատ բծախնդրորեն կարող եմ մոտենալ, այդ առումով ամբիցիոզ մարդ եմ, պետք է հավանեմ թե սցենարը, թե դերասանական եւ ստեղծագործական կազմը: Կարծում եմ՝ որքան էլ դերասանը հանճարեղ լինի, եթե կողքին խաղում է ոչ պրոֆեսիոնալ մեկը, ապա այդ հանճարեղ դերասանի աշխատանքը ստվերում է մնում»:

Մեզ հետ զրույցի վերջում Նարինե Սուլթանյանը նկատեց, որ այս պահին արդեն ծրագրեր ունի ավելի ակտիվ գործել որպես դերասանուհի, բայց նախապես չցանկացավ փակագծեր բացել:

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6