Վրաստանի վարչապետը հորդորել Է քաղաքական գործիչներին՝ «աղբը տնից չհանել»
INTERNATIONAL NEWSՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պատրաստ Է վճական քայլերի դիմել, որպեսզի վերջ դնի դիմակայությանը «Վրացական երազանք» կառավարող կուսակցության ներսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կոալիցիայի ներսում հակամարտությունն սկսվել Է այն բանից հետո, երբ «Վրացական երազանք. Արդունաբերողներ» (մտնում Է կառավարող կոալիցիայի մեջ) խմբակցությունից պատգամավոր Գոգի Թոփաձեն պաշտպանության նախարար «Հանրապետական կուսակցության» անդամ Թինաթին Խիդաշելիին մեղադրեց 2015 թվականի աշնանը Սագարեջոյի շրջանում (Կախեթիա) անցկացված միջանկյալ ընտրությունները կեղծելու մեջ: Քաղաքական գործիչների միջեւ կռիվները լայն տարածում ստացան վրացական ԶԼՄ-ներում:
«Եվս մեկ անգամ կոչ եմ անում մեր քաղաքական գործընկերներին՝ ցանկացած վիճելի հարց լուծել միայն կոալիցիայի ներսում: Հակառակ դեպքում, ես, որպես վարչապետ եւ կոալիցիայի ղեկավար, անպայմանորեն փոփոխություններ կիրականացնեմ, որոնք կապահովեն կառավարության կայուն գործունեությունը եւ քաղաքական գործընթացները կվերադարձնեն առողջ շրջանակներ»,- հայտարարել Է վարչապետը «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:
Կոալիցիայի ներսում քաղաքական դիմակայությունը միանգամայն անընդունելի ձեւ Է ընդունել եւ ոչ մի նշանակություն չունի, թե ով Է սկսել այդ դիմակայությունը, հավելել Է նա:
«Մենք չպետք Է դրան խառնենք ժողովրդին, որը 2012 թվականին աջակցեց մեզ եւ վստահեց երկրի կառավարումը»,-հայտարարել Է Կվիրիկաշվիլին:
Սագարեջոյում ընտրությունները տեղի են ունեցել 2015 թվականի հոկտեմբերին: Քվեարկության արդյունքներով՝ «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայից թեկնածու Թամար Խիդաշելին ստացել Էր ընտրողների ձայների 49,5 տոկոսը՝ «Հայրենասերների դաշինք»-ից թեկնածու Իրմա Իվավիշվիլիից առաջ անցնելով ընդամենը 3,67 տոկոսով:
Ընդդիմության կարծիքով՝ արդյունքների վրա ազդել Է Սագարեջոյի շրջանի Մուխրովանիի ռազմակայանի զինվորականների մասնակցությունը ընտրություններին, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի ներկայությունը ձայների հաշվման ժամանակ:
Վրաստանի գլխավոր դատախազությունը փետրվարի 25-ին քրեական գործ Է հարուցել «ծառայողական լիազորությունների չարաշահում» հոդվածով:



