Յուրի Բաշմետի ղեկավարած նվագախմբի լարային քառյակը կկատարի հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը
CULTUREՄոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում մարտի 10-ին կհնչի հայազգի կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի «7 մեղք» լարային կվարտետը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի կոմպոզիտորների միությունից, կոմպոզիտորի ստեղծագործոթյունը կկատարի Յուրի Բաշմետի ղեկավարած «Նոր Ռուսաստան» նվագախմբի լարային քառյակը: Համերգային երեկոյի ընթացքուÕ ´ նվագախմբի երաժիշտների կողմից կկատարավեն նաև Բուամորտյեի, Շումանի, Պրոկոֆևի և Բրուխի ստեղծագործություններից:
Նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունում կայացած միջազգային հեղինակավոր մրցույթում Միրզոյանի անվան լարային քառյակն արժանացել էր հաղթողի կոչման՝ ներկայացնելով նաև այս ստեղծագործությունը: Համերգն անցկացվում է ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



