Սիրիայում շուրջ 13 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. Կարմիր խաչի միջազգային կոմիտե
INTERNATIONAL NEWSՍիրիայում շուրջ 13 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է մարտի 3-ին հայտնել Է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Մերձավոր եւ Միջին Արեւելքի գծով տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Մարդինին:
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովի հետ հանդիպմանը Մարդինին նշել Է, որ ԿԽՄԿ-ում 2011 թվականից ի վեր Սիրիայի իրադրության շարունակական վատացում են արձանագրել. նրա խոսքով՝ «այն ամսեամիս ու տարեցտարի վատթարացել Է եւ Էլ ավելի ողբալի դարձել հասարակ սիրիացիների համար»:
«Այդ մասին Է խոսում Սիրիայի հակամարտության հետ կապված վիճակագրությունը, ամենահամեստ գնահատումներով՝ 250 հազար մարդ սպանվել Է, 1 մլն մարդ վիրավորվել, նրանց մեծ մասը չի ստացել անհրաժեշտ բժշկական ու վիրաբուժական օգնություն:
Երկրի ներսում կան 7 մլն ներքին վերաբնակներ, 13 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի»,-ասել Է Մարդինին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



