Իրանի կշարունակի մեծացնել նավթի արտահանման ծավալները
ECONOMICSԻրանը շարունակելու է իրականացնել միջազգային շուկա նավթի արտահանումը օրական մինչև 1 միլիոն բարելի հասցնելու իր ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին ամերիկյան հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նավթի նախարարի տեղակալ Հուսեյն Զամանի-Նիան:
Մեկնաբանելով նավթի համաշխարհային գների անկումը, փոխնախարարը նշել է, որ այդ իրարանցումն Իրանը չի ստեղծել: «Մենք չենք ցանկանում, որպեսզի կրկին վերադարձնեն այն պատժամիջոցները, որոնք հանվել են»,- ասել է նա:
Նա նաև հայտարարել է, որ միևնույն ժամանակ Իրանը չի հրաժարվում առկա խնդիրները քննարկելուց և ապագայի համար ռազմավարություն մշակելուց:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



