Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Թովմա Մաթևոսյանի սպանության գործով Վանաձորի դատարանի վճիռը բեկանվել է, գործն ուղարկվել է նոր քննության

SOCIETY

Վերաքննիչ դատարանը (դատավորներ՝ Մ. Պապոյան, Վ. Ռշտունի, Կ. Ղազարյան), Թովմա Մաթևոսյանի սպանության գործով ամբաստանյալ Տիգրան Մելիքյանի և նրա շահերի պաշտպաններ Տիգրան Աթանեսյանի, Արա Զաքարյանի և Գուրգեն Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր Աղասի Մկոյան) կայացրած դատավճիռը և քրեական գործն ուղարկել է նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն քրեական գործով ոտնահարվել է ամբաստանյալ Տիգրան Մելիքյանի պաշտպանության իրավունքը: Այսպես, պաշտպան Տիգրան Աթանեսյանը դատական նիստի ժամանակ հայտնել է դատավոր Մկոյանին, որ չի կարող նշանակված օրը մասնակցել դատական քննությանը, բայց դատավորը նիստը հենց այդ օրն է նշանակել՝ ժամը 11:00-ին, որին պաշտպան Աթանեսյանը չի ներկայացել, դատավորը նիստը հետաձգել և նշանակել է նույն օրը՝ ժամը 16:00-ին, իսկ դատական նիստի ժամի մասին պաշտպանին տեղեկացնելու պարտականությունը դրել է ամբաստանյալի վրա, որից հետո կրկին պաշտպան Աթանեսյանի բացակայության պատճառաբանությամբ դատական նիստը հետաձգել և նշանակել մեկ շաբաթ հետո, որի վերաբերյալ էլ պաշտպան Աթանեսյանը ներկայացրել է դիմում` հայտնելով, որ այդ ընթացքում գտնվելու է հերթական արձակուրդում, սակայն դատավորը, հաշվի չառնելով նշված հանգամանքը, հայտարարել է, որ պաշտպան Աթանեսյանը 3-4 անգամ անհարգելի չի ներկայացել դատական նիստերին և որոշել է հեռացնել նրան վարույթից` պաշտպանությունը դնելով ամբաստանյալ Մելիքյանի վրա:

 

Դատական նիստին ամբաստանյալ Մելիքյանը հայտնել է, որ ցանկանում է ցուցմունք տալ հաջորդ դատական նիստին` իր պաշտպանի ներկայությամբ, սակայն դատավոր Մկոյանը, անտեսելով նրա իրավունքը, արձանագրել է, թե ամբաստանյալը հրաժարվում է ցուցմունք տալ և որոշել է հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները, որից հետո դատաքննությունը հայտարարել է ավարտված և անցել դատական վիճաբանությունների փուլին: Դատական նիստին ներկայացել է պաշտպան Արա Զաքարյանը, իսկ նույն օրը դատավորի՝ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նա ներկա չի գտնվել դատական նիստին, ինչի պատճառով նիստը հետաձգվել է, դրան հաջորդող երկու նիստերի օրերի ու ժամերի մասին պաշտպան Զաքարյանը պատշաճ ծանուցված չի եղել, սակայն դատավոր Մկոյանը, հաշվի չառնելով դա, և այն, որ ամբաստանյալը ցանկանում է պաշտպան ունենալ, որոշել է գործի վարույթից հեռացնել Զաքարյանին և ավարտել դատական քննությունը:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը շտապողականության արդյունքում չի ապահովել ամբաստանյալ Մելիքյանի պաշտպանության իրավունքը, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որն էլ իր հերթին հանգեցրել է արդար դատաքննության սկզբունքի խախտմանը: Իսկ պաշտպանության իրավունքն արդարադատության իրականացման կարևորագույն բաղադրիչն է. դրա ցանկացած խախտում, ի վերջո, անխուսափելիորեն հանգեցնում է արդարադատության բուն էության խեղաթյուրմանը:

Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարել նշել, որ պաշտպանության իրավունքի խախտումն սկսվելուց հետո է ամբաստանյալը զրկվել ցուցմունք տալու իրավունքից, ուստի դատաքննության ընթացքում անհրաժեշտ է հարցաքննել ամբաստանյալին, քննության առարկա դարձնել կողմերի, այդ թվում` պաշտպանների և ամբաստանյալի միջնորդությունները, որից հետո նոր հայտարարել դատաքննության ավարտը:

Լուսանկարները՝ Ադրինե Թորոսյանի

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance