Փարիզում սկսվել է ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան-Ժակ Էյրոն առանձին հանդիպում են անցկացնում Փարիզում «նորմանդական քառյակի» բանակցություններից առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», նախարարները լավատեսորեն են տրամադրված առաջիկա հանդիպմանն ընդառաջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերգեյ Լավրովը Ուկրաինայի իրավիճակի կարգավորման շուրջ «նորմանդական քառյակի» հանդիպման նպատակով ժամանել է Փարիզ: Մարտի 1-ին ՌԴ ԱԳ նախարարը Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ Ժնևում կայացած հանդիպմանը քննարկել էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հաղորդել է «Գազետա.ռու»-ն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



