Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


10 սարսափելի փաստ, որոնց մասին կաթոլիկ եկեղեցին գերադասում է լռել

LIFE

168.am–ը գրում է.

Գաղտնիքները և կաթոլիկ եկեղեցին անբաժանելի հասկացություններ են: Բայց նույնիսկ մի շարք խոշոր սկանդալներից և մերկացումներից հետո կաթոլիկությունը մնում է բազմաթիվ կրոնական դավանանքներից մեկը:

Ստորև ներկայացվում են կաթոլիկ եկեղեցու գաղտնիքները, որոնց մասին եկեղեցու ներկայացուցիչները գերադասում են չհիշել:

1. Ծաղր որբ երեխաների նկատմամբ Կանադայում

1930-ական թթ. կանադական Քվեբեկում սկսվեց մի ժամանակաշրջան, որը պատմության մեջ մտավ «Մեծ խավար» անվանումով: Վարչապետ Մորիս Դյուպլեսին հայտնի կոռուպցիոներ էր, ով ընտրություններում ստացել էր կաթոլիկ եկեղեցու աջակցությունը և հավանաբար որոշել էր շնորհակալություն հայտնել եկեղեցականներին:

Այդ ժամանակ բյուջեից ավելի շատ գումար հատկացվում էր հոգեբուժական հիվանդանոցներին (որոնք կառավարվում էին կաթոլիկ եկեղեցու կողմից), քան մանկատներին: Դյուպլեսիի մտքում «պայծառ» միտք է ծագում՝ որբ երեխաներին ախտորոշել տարբեր հոգեկան հիվանդություններ: Արդյունքում՝ մանկատները դատարկվեցին, իսկ հոգեբուժական հիվանդանոցներում տեղավորեցին մոտ 20 հազար երեխայի: Գործը հասավ նրան, որ երեխաներին վերցնում էին ոչ միայն մանկատներից, այլ նաև միայնակ մայրերից: Հիվանդանոցներում երեխաների կյանքը նման էր իրական դժոխքի: 1_640x457

2. Երեխաների վերաբնակեցում

Սկսած 19-րդ դարից, մոտ 150 հազար երեխա Մեծ Բրիտանիայի մանկատներից ուղարկվել են այլ երկրներ (Ավստրալիա, Կանադա, Նոր Զելանդիա): Այսպիսով լուծվում էր գաղութները սպիտակ մարդկանցով բնակեցնելու պրոբլեմը: Բացի այդ, եկեղեցու ներկայացուցիչներն ապահովում էին իրենց երաշխավորված համայնքներով մյուս մայրցամաքներին: Այդ ամենը՝ ոչինչ: Բայց երեխաներին ուղղակի չէին հանում տներից, այլ ուղարկում էին տաժանակիր աշխատանքի: Երեխաներին տանջում էին, քաղցի, ծեծի էին ենթարկում և հաճախ՝ բռնաբարում: 2_640x457

3. Նորածինների առևանգում

Իսպանիայի դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոն որոշել էր երկիրն ավելի լավը դարձնել, իսկ դրա համար խլում էր երեխաներին «ոչ հուսալի» ծնողներից: Այդ ժամանակ կաթոլիկ եկեղեցին, որն աջակցում էր Ֆրանկոյին, կառավարում էր բոլոր հիվանդանոցները, դպրոցները և մանկատները: Դժվար չէ հասկանալ, որ հենց այդ ձևով են առևանգել մոտ 300 հազար երեխա: Շատ հաճախ բուժքույրը վերցնում էր երեխային «հետազոտության» համար, որից հետո վերադարձնում էր ուրիշի մահացած երեխային: Նորածիններին հենց ծննդատնից վաճառում էին այլ մարդկանց:

 3_640x457

4. Հրեա երեխաներին չվերադարձնելու քաղաքականություն

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կաթոլիկ եկեղեցին Ֆրանսիայում, փրկելով հրեա երեխաներին նացիստներից, մկրտում էր և թաքցնում դպրոցներում և մանկատներում: Երբ պատերազմն ավարտվեց, երեխաներին չվերադարձրեցին ծնողներին՝ պնդելով, որ հիմա նրանց պետք է դաստիարակեն քրիստոնյաները: 4_640x457

5. Հանցավորությունը Վատիկանում

Բավականին զվարճալի, չնայած և տխուր փաստ. Վատիկանը գտնվում է ամենաբարձր հանցավորությամբ երկրների տասնյակում: Իհարկե, սպանություն այս գաճաճ պետությունում գրեթե չի լինում, բայց գրպանահատությունն ուղղակի գերազանցում է բոլոր խելամիտ ահմանները: 5_640x457

6. Հանելուկային սպանություններ

Կաթոլիկ եկեղեցում ամենամեծ չբացահայտված գաղտնիքներից մեկը Հովհաննես-Պողոս Առաջին Պապի մահն է: Նրան գտել են մահացած իր ննջարանում` գահակալության 33-րդ օրը: Դիահերձում չի կատարվել:

Հանրահայտ է, որ Վատիկանը երկար տարիների ընթացքում կապված է եղել մաֆիայի և կազմակերպված հանցավորության հետ: 1982թ.-ին Վատիկանի Բանկի նախագահ Հայր Պավել Մարցինկուսը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ հրապարակվել է մաֆիայի հետ նրա կապերի մասին և մասնակցությունը մի քանի սպանություններում: 6_640x457

7. Եկեղեցու համագործակցությունը դիկտատորների հետ

Դիկտատոր Բենիտո Մուսոլինին միշտ սերտ կապեր է պահպանել կաթոլիկ եկեղեցու հետ: 1929թ.-ին Հռոմի պապը և կաթոլիկ եկեղեցին ստացել են տարբեր արտոնություններ: 7_640x457

8. Մագդաղենացու ապաստարանները

Իռլանդիայում կանանց, որ կասկածվում էին պոռնկության կամ խարդախության մեջ, կաթոլիկ եկեղեցին բանտարկում էր վայրերում, որոնք կոչվում էին «Մագդաղենացու տներ»: Ընդ որում, բավարար էր ոչ թե կատարված փաստը, այլ հենց կասկածը: Այս կանայք անցնում էին հարկադիր հոգեկան բուժում և կատարում էին ծանր աշխատանք: Նրանց անընդհատ ծեծի էին ենթարկում և գրեթե չէին կերակրում: Ամենայն հավանականությամբ, մոտ 30 հազար կին երկար տարիներ անցկացրել է նման ապաստարաններում: 8_640x457

9. Խորվաթական հոլոքոստ

Անտե Պավելիչը խորվաթական Ադոլֆ Հիտլերն էր: Նա գլխավորում էր ապստամբերի մի խումբ, որոնք ունեին ուլտրապահպանողական հայացքներ: Այն բանից հետո, երբ Պավելիչը եկավ իշխանության, կաթոլիկ արքեպիսկոպոս Ստեպինացը կազմակերպեց ճաշկերույթ դիկտատորի պատվին՝ հայտարարելով, որ նա «կատարում է Աստծո գործը»: Հետո Պավելիչն ընդունելության է արժանացել Պիոս 12-րդ Պապի կողմից (դրանից ընդամենը 4 օր առաջ ապստամբները կրակի էին մատնել մի քանի հարյուր սերբերի` փակելով նրանց ուղղափառ եկեղեցում): Ամբողջ Խորվաթիայում կառուցվեցին համակենտրոնացման ճամբարներ: Կաթոլիկ հոգևորականներն այդ ճամբարներում ծառայում էին՝ որպես պահակներ և դահիճներ: 9_640x457

10. Մանկապղծություն

Եվս մեկ սկանդալ՝ կապված կաթոլիկ եկեղեցու հետ, դարձավ մանկապղծության փաստերի բացահայտումը: Իրականում ինչքան է գոյություն ունեցել տվյալ պրակտիկան, հայտնի չէ, բայց հաստատ՝ ոչ պակաս 30 տարուց: Կաթոլիկ հայրերից ոմանք բռնաբարել են տասնյակ երեխաների, ընդ որում, նրանցից ոչ ոք չի զրկվել հոգևոր կոչումից:

 10_640x457

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6