Թրամփը Ռուսաստանից պահանջել է վերադարձնել Սնոուդենին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պետք է վերադառնա ԱՄՆ եւ կանգնի դատարանի առաջ: Այդ մասին միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը Հանրապետական կուսակցությունից հավակնում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին, հայտարարել է նախընտրական հեռուստաբանավեճի ընթացքում: Նրա խոսքը մարտի 4-ին մեջբերել է ՌԻԱ Նովոստին:
«Ես հենց սկզբից ասում էի, որ Սնոուդենը լրտես է եւ պետք է վերադարձվի: Եվ եթե Ռուսաստանը հարգում է մեզ որպես երկիր, նա պարտավոր է վերադարձնել նրան»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակցին մեղադրում են լրտեսության մեջ, հայրենիք վերադառնալու դեպքում նրան մինչեւ 30 տարվա բանտարկություն է սպառնում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



