ԿԺԴՀ-ի առաջնորդը կարգադրել է նախապատրատվել միջուկային ուժերի կիրառմանը
INTERNATIONAL NEWSԻ պատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի, որը խստացնում Է Փենյանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ԿԺԴՀ-ն կատարել Է նոր բազմանպատակ հրթիռային կայանքի փորձարկումներ: Ինչպես մարտի 4-ին հաղորդել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, փորձարկումը ղեկավարել Է հանրապետության աջաջնորդ Կիմ Չեն Ընը, որը մարշալի կոչումով գլխ ավորում Է երկրի զինված ուժերը:
Նշելով առաջիկա ամերիկա-հարավկորեական զորավարժությունների վտանգավոր բնույթը՝ ԿԺԴՀ-ի ղեկավարը հայտարարել Է, որ երկիրը «ցանկացած պահի պետք Է պատրաստ լինի միջուկային մարտագլխիկների օգտավործմանն ինքնապաշտպանության նպատակով»: Նա գիտնականներին եւ տեխնոլոգներին կոչ Է արել՝ «միջոցներ ձեռնարկել դիմադարձման միջուկային ուժերի հետագա ամրապնդման համար»:
Գործակալության մեկնաբանության մեջ ընդգծված Է, որ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցներն «ուժեղացնում են քաղաքական, տնտեսական եւ ռազմական ճնշումը Փենյանի վրա»: Դրանում նաեւ նշվում Է, որ ԿԺԴՀ-ին թշնամի ուժերն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, «հավանություն են տվել երկրի նկատմամբ պատժամիջոցների սահմանման աննախադեպ բանաձեւին, որը խախտում Է նրա՝ որպես ինքնիշխան պետության իրավունքները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



