Վթար Երասխ-Արենի ճանապարհին. ղեկին 85-ամյա ծերունի է եղել. նրա վիճակը միջին կայուն է
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ Երասխ-Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ում «Օպել վեկտրա» մակնիշի 34 LZ 897 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Շ., ծնվ. 1930թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին:
Հրշեջ-փրկարարները Ա.Շ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տեղափոխել այն ավտոքարշակի վրա:
Տուժածը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է Արարատի բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին կայուն:
X
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



