Էրդողանը դատապարտել է թուրքական ակումբը որակազրկելու ՈՒԵՖԱ-ի որոշումը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ՈՒԵՖԱ-ի որոշումը թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը մեկ տարով եվրագավաթներին մասնակցելու իրավունքից զրկելու վերաբերյալ:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Ես դեմ եմ ակումբի նկատմամբ նման պատիժ սահմանելուն: Ինչո՞ւ եք պատժում «Գալաթասարայ»-ին: Պատիժ պետք է տրվի այդ գործում հանցավոր անձանց: Ակումբը 20-25 միլիոն երկրպագու ունի: Ստացվում է, որ ակումբը պատժելով` պատժում եք նաև 20-25 միլիոն երկրպագուներին: Գործն այսպես չի արվում, սա սխալ մտածելակերպ է»,- ասել է Էրդողանը:
ՈւԵՖԱ-ն պատիժ է սահմանել թուրքական «Գալաթասարայ» ակումբի հանդեպ ֆինանսական ֆեյր-փլեյի դրույթները խախտելու համար: Ակումբը 1 տարով զրկվել է եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից: Ներկայում «Գալաթասարայ»-ը Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունում ընթանում է 5-րդ տեղով:



