Լատվիայի նոր նախագահ է դարձել պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսը
INTERNATIONAL NEWSԼատվիայի Սեյմը (խորհրդարանը) հինգերորդ փորձից ընտրել է հանրապետության նոր նախագահին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` Լատվիայի նախագահ է ընտրվել պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսը: Գաղտնի քվեարկության ժամանակ նրա թեկնածությունը հավանության են արժանացրել Սեյմի 100 պատգամավորից 55-ը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Լատվիայի խորհրդարանը չի կարողացել արտահերթ նիստի ընթացքում առաջին փորձից ընտրել երկրի նախագահին
Երկրի նախագահի պաշտոնի համար մրցում էին չորս թեկնածու՝ երկուսն իշխանական կոալիցիայից՝ պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսը և իրավաբան Էգիլս Լևիտսը, և երկու ներկայացուցիչ ընդդիմադիր կուսակցություններից:
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address



