Սերբիայի նախագահը արձակեց խորհրդարանը եւ արտահերթ ընտրությունները նշանակեց ապրիլի 24-ին
INTERNATIONAL NEWSՍերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հրամանագիր Է ստորագրել Սկուպշչինայի (խորհրդարանի) արձակման եւ ապրիլի 24-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակման մասին: Ստորագրման արարողությունը ցուցադրվելու Է ՌՏՍ պետական հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ այդ մասին նրան պաշտոնական առաջարկություն Էր ուղարկել վարչապետ Ալեքսանդար Վուչիչը՝ դա հիմնավորելով նրանով, որ կառավարությանը «վստահության հստակ մանդատ Է անհրաժեշտ սկսած բարեփոխումներն ավարտելու եւ Սերբիան ժողովուրդների եվրոպական ընտանիքի դուռը բերելու համար»:
Մարտի 1-ին Վուչիչը ՌՏՍ ազգային հեռուստաընկերության եթերում այն ենթադրությունն Էր հայտնել, որ «ընտրություններն, ամենայն հավանականությամբ, կնշանակվեն ապրիլի 24-ին», նշելով, որ դրանց անցկացման ամսաթվի մասին վերջնական որոշումը կայացնում Է երկրի նախագահը:
Նրա խոսքով՝ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները Սերբիայում փաստական հանրաքվե կդառնան երկրի ապագայի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



